Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր երեկոյան քննչական կոմիտե է կանչվել հարցաքննության, Euromedia24-ի տեղեկություններով պատգամավորը մոտ 2 ժամ հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում՝ Սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում։
Իշխան Սաղաթելյանը ՔԿ–ում հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում








