ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին այսօր կանչել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Տեղեկությունը Euromedia24–ի հետ զրույցում հաստատել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ Սաղաթելյանն ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասներ կհայտնի, թե ինչ գործի շրջանակներում են իրեն կանչել ՔԿ։








