Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

27 սենատոր պահանջում են ապահովել հայ գերիների ազատ արձակումը և Բաքվի նկատմամբ պատժամիջոցի կիրառումը

ԱՄՆ 27 սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։


Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։


Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի կողմից օժանդակվող այս նամակի հրապարակումը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այն փաստը, որ Սենատի քսանյոթ դեմոկրատներ՝ կազմի կեսից ավելին, ներառյալ առաջնորդ Չաք Շումերը, ստորագրել են այս նամակը՝ պահանջելով Ադրբեջանի կողմից պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակում, բարձրացնում է հայկական հարցերի դերն ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում՝ զգալիորեն բարձրացնելով դրանց նշանակությունը Հանրապետական կուսակցության և Թրամփ–Վենսի վարչակազմի համար»։


Սենատորների նամակում մասնավորապես ասվում է․ «Զեկույցները ցույց են տալիս, որ այս քաղաքական պատանդները ենթարկվել են բռնությունների և նվաստացուցիչ վերաբերմունքի, մինչդեռ գաղտնիությունն ու ընթացակարգային խախտումները Բաքվի ռազմական դատարանում լուրջ կասկածներ են հարուցում դատավարությունների արդարության և օրինականության վերաբերյալ․․․ Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միակ կազմակերպության, որը կարող էր այցելել հայ գերիներին, արտաքսումը ևս ավելի է վտանգում հայ բանտարկյալների անվտանգությունն ու ապահովությունը»։ Նամակում ընդգծվում է․ «արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120․000 քրիստոնյա հայերին՝ մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում»։


Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին հորդորում են Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում ձեռնարկել երեք կոնկրետ քայլ․ պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, պահանջել, որ Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին, կիրառել «Գլոբալ Մագնիցկու» ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար։


Անդրադառնալով ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին սենատորները նկատել են․ «Թեև մենք զգուշավոր հույս ունենք, որ Հայաստան–Ադրբեջան վերջին բանակցությունները կարող են տարածաշրջանի համար ավելի խաղաղ ապագա ապահովել, Ադրբեջանը շարունակվող պատանդառությամբ և անհիմն նախապայմաններով վտանգում է այդ գործընթացը։


«Հայաստան–Ադրբեջան նախաստորագրված համաձայնագրում բացակայում է որևէ դրույթ՝ ուղղված հայ գերիների ազատ արձակմանը։ Մագնիցկու պատժամիջոցները շարունակում են մնալ առանցքային գործիք՝ ռազմագերիների ազատ արձակումը ապահովելու և Հայաստանի դեմ հետագա ագրեսիան զսպելու համար»։ Նամակում նաև զգուշացվում է, որ «ԱՄՆ-ի շարունակական անգործությունը Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում անընդունելի է և լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ հեղինակությանը տարածաշրջանում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փորձում է ամրապնդել կապերը Արևմուտքի հետ»։


Սենատորները եզրափակում են. «ԱՄՆ-ի համար և՛ բարոյական, և՛ ռազմավարական հրամայական է ձեռնարկել վճռական քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ազատ արձակել անօրինական կալանավորված հայ գերիներին և ապահովել, որ տարածաշրջանային խաղաղությունը հիմնված լինի պատասխանատվության, արդարության և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հիմնարար իրավունքի վրա»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատանքներ է իրականացնում, այդ թվում հանձնախմբի էլեկտրոնային հարթակի միջոցով (anca.org/prisoners), համայնքային համախմբում ապահովելու և Սենատի վրա ամերիկահայ ընտրողների ճնշումը մեծացնելու ուղղությամբ:


Զուգահեռաբար հանձնախումբն աշխատում է Սենատի հանրապետականների հետ՝ վերջիններիս կողմից նմանաբնույթ նախաձեռնություն ապահովելու ուղղությամբ։ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ 22 նոյեմբեր 2025 թ.։

Լրահոս

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտների վրա հարձակումները ռազմական հանցագործություն է անվանել
18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով. մեր հույսերը հօդս ցնդեցին. փաստաբան
Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան
Չգիտեմ մի տղայիս բուժե՞մ, թե՞ այտեղ Դավիթի կողքին լինեմ. Մինասյանների մայր
ՈՒՂԻՂ․ Դատարանը հրապարակում է ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը
Կարևոր
Տաճարը՝ ժամանցի վայր. տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Հայկ Նահապետյան
Թուրքիան դատապարտել է Իսրայելի մահապատժի մասին օրենքի ընդունումը
Ռուբիո. Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմը արդեն հասնում է իր «վերջնագծին»
Կարևոր
Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Մոհսենի-Էջեյը սպանվել է Թեհրանում տեղի ունեցած հարձակման ժամանակ
Ռուբիո․ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նորություններ շուտով կլինեն
Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել. «Իրավունք»
«Հրապարակ». ՊՆ-ն մոռացել՝ քարոզչությամբ է զբաղված
«Հրապարակ»․ Ինչո՞վ է հայտնի Դավիթ եւ Միքայել Մինասյանների մայրը
«Հրապարակ»․ Իշխանության «ռազվեդչիկները» հերթապահություն են իրականացնում
Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան. «Ժողովուրդ»
Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. թվեր. «Ժողովուրդ»
Ինչպես են աշխարհում «պատժվում» իշխանության նկատմամբ ագրեսիա ցուցաբերած քաղաքացիները. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է
«Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

Լրացուցիչ նորություններ

...

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով. մեր հույսերը հօդս ցնդեցին. փաստաբան

Խնդրում եմ, ուշադիր նայեք՝ հարված չկա. փաստաբան

Չգիտեմ մի տղայիս բուժե՞մ, թե՞ այտեղ Դավիթի կողքին լինեմ. Մինասյանների մայր

ՈՒՂԻՂ․ Դատարանը հրապարակում է ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը

Տաճարը՝ ժամանցի վայր. տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի. Հայկ Նահապետյան

Ես կազմակերպել եմ Արցախի ազատագրումը. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց

Միքայելի նկատմամբ կիրառվել է երկրից չբացակայելու խափանման միջոց, Դավիթը դեռ ՔԿ-ում է, հարցաքննում են

Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը. Կարապետյան

«Փաշինյանի շրջայցի ընթացքում 1 օրում 3 18 տարեկան երեխա է ձերբակալվում. սա շատ վտանգավոր նախադեպ է»

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները քննհարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հարստացմանն ուղղված աշխատանքները

Ամեն գնով վերարտադրվող, սպառված իշխանությունը ական է. Սուրեն Սուրենյանց

Մեր ժողովրդի վախերը հիմք ունեն. Նիկոլ Փաշինյանի հետ ո՞ւր գնա, ի՞նչ պատերազմ. Սաթիկ Սեյրանյան

ՈՒՂԻՂ․ Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակի բացման արարողությունը

Վարչապետը խախտել է եկեղեցական արարողակարգը․ 8 տարում չի սովորել պատարագի կանոնները․ Տեր Վրթանես

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ

Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ վիճաբանած քաղաքացուն բերման ենթարկեցին

Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները

Աշոտ Նավասարդյանի ապրած տարիները հայ ժողովրդի զարթոնքի շրջանն էին. Մինասյան