Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեղում աշխատում է 5-6 մարտական հաշվարկ։ Այս մասին Euromedia24-ին հայտնեց Ճամբարակ գյուղի համայնքապետի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։
Նախնական տվյալներով՝ գյուղում 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։
Ռոբերտ Օհանյանի փոխանցմամբ՝ հրդեհի պատճառները դեռ չեն պարզվել, ինչ վերաբերվում է հասցված վնասներին՝ փոխհամայնքապետը նշեց, որ այրվել են արոտավայրեր անտառածածկ տարածքներ՝ բնակելի տներից հեռու հատվածներում։








