«Ռեալի» ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Դին Հաուսենն անդրադարձել է իր թիմակից Դանի Կարվախալի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի միջև Էլ կլասիկոյի ժամանակ ծագած կոնֆլիկտին:
«Դաշտում մենք ուզում ենք «սպանել» իրար: Բայց դաշտից դուրս մենք լավ հարաբերություններ ունենք: Ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի: Հավաքականում թիմակիցներ ենք, իսկ երբ խաղում ենք ակումբներում, մրցակիցներ: Դա առավել քան նորմալ է»,-իսպանացի պաշտպանի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:








