Իրավապահ մարմինները այս պահին խոչընդոտներ են ստեղծում 《Մայր Հայաստան》կուսակցության աջակից, առավոտյան անհայտ պատճառներով ձերբակալված Օնիկ Հարությունյանի պաշտպանության իրավունքի իրացման համար։
Ի սկզբանե այցելելով Վաղարշապատի ոստիկանության բաժին, նշեցին, որ Օնիկ Հարությունյանը գտնվում է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և շուտով կարող եմ հանդիպել վերջինիս։ 1 ժամ սպասեցնելուց հետո, հայտնեցին, որ Օնիկ Հարությունյանը գտնվում է քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և իրենց մոտ չի էլ եղել։
Մարզային վարչությունում արդեն նշեցին, որ Օնիկ Հարությունյանը չի բերվել իրենց մոտ և ի սկզբանե գտնվել է Վաղարշապատի ոստիկանության բաժնում և տեղափոխվել է Վաղարշապատի քննչական բաժին։
Այս պահին դեռևս անհայտ է Օնիկ Հարությունյանի գտնվելու վայրը։ Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից








