Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կապանում անցկացվել է Կուրկուտի փառատոնը (լուսանկարներ)

Նոյեմբերի 8-ին Կապանում կայացավ աշնան ամենասպասված և ամենասիրված մշակութային իրադարձությունը՝ Կուրկուտի փառատոնը։ Արդեն 6 տարի է հազարավոր մարդիկ միավորվում են փառատոնի շուրջ՝ համտեսելու կապանյան անմահական կուրկուտը և դառնալու մշակութային այս կարևոր միջոցառման մի մասնիկը։

Մեկնարկի առաջին իսկ պահից մասշտաբային մեծ տոնախմբության վերածված փառատոնն այս տարի անցկացվել է Նորաշենիկ գյուղի վարչական տարածքում, որտեղ օրվա գլխավոր հերոսները՝ 20 վարպետ խոհարարները, ավանդույթի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից ստացել են խորհրդանշական նվերներ՝ շամփուրներ։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա փառատոնն անցկացվել է տոնավաճառի ձևաչափով և տարբերվում էր իր բարեգործական գաղափարով։ Փառատոնի ընթացքում բոլոր տաղավարներից գոյացած շուրջ 3 218 110 ՀՀ դրամը ուղղվելու է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Դավիթի և իր քույր Դիաննայի երազանքի իրագործմանը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ որոշում է կայացվել նրանց համար բնակարան ձեռք բերելու՝ միավորելով նաև Կուրկուտի փառատոնից ստացված միջոցները։

Փառատոնին առանձնահատուկ շունչ և տեսք էին հաղորդել համայնքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունների և համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից պատրաստված թեմատիկ տաղավարները, որտեղ հյուրերը կարող էին գնել և համտեսել կուրկուտ, տեղում թխվող լավաշ, ավանդական թթուների տարբեր տեսակներ, ժենգյալով հաց, տնական գաթաներ, փախլավա, ինքնաեռով պատրաստված անուշահամ թեյեր, սուրճ, տարատեսակ չրեր, մուրաբաներ և ջեմեր:

Տոնակատարությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել Barbar Band-ը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ ապահովելով ներկաների բարձր տրամադրությունը։

Այս ամենը զուգորդվում էր նաև մարզական միջոցառումներով, մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ուժը ցուցադրել բազկամարտի և պարանի ձգման մրցաշարերում, որտեղ հաղթողները պարգևատրվել են հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և նվերներով:

Փառատոնի գլխավոր իրադարձություններից էր նաև ժյուրիի կողմից ամենահամեղ կուրկուտ պատրաստողի ընտրությունը, որի արդյունքում «Կուրկուտի փառատոն-2025» մրցանակի հաղթող է ճանաչվել Ծավ գյուղից՝ Կառլեն Մարտիրոսյանը։ Իսկ «Լավագույն կենաց» ասող դարձավ Արամ Հայրապետյանը։

Ամենահամեղ և ամենավանդական կուրկուտի փառատոնը ամեն տարի կազմակերպում և իրականացնում է Կապանի համայնքապետարանը՝ Մշակույթի կենտրոնի հետ համատեղ ջանքերով։ Այս տարի փառատոնի կազմակերպմանը աջակցել է նաև «Կապան» բարեգործական հիմնադրամը։

Լրահոս

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանի հետ սինխրոն կերպով ենք իրականացնում․ Էրդողան
Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Սիմոնովը
Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ
Եթե ​​Ադրբեջանը համաձայնվի, կարելի է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպում․ Ուրալօղլու
Մերժել ՔՊ-ին ու նրան կցվածներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Կապանում անցկացվել է Կուրկուտի փառատոնը (լուսանկարներ)
Հայ հասարակության սխալն այն էր, որ հավատացին Նիկոլ Փաշինյանին. Տաթև Վիրաբյան (տեսանյութ)
Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բանաձև է ընդունել
Բոլոր հաղթանակների սիմվոլները մեզնից խլված են․ Գալստյան (տեսանյութ)
Պատերազմից վերադարձանք ու հրաժարական տվեցինք․ դա նման չէր պատերազմի․ «Մայր Հայաստանի» ավագանու թեկնածու (տեսանյութ)
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում․ Չավուշօղլու
Եռաբլուրում նզովում են Փաշինյանին. Խաչիկ Մանուկյան (տեսանյութ)
«Իրական պատարագ` ընդդեմ ինքնակոչիկների»․ Անդրանիկ Թևանյանը Մայր աթոռում է (տեսանյութ)
ՈւՂԻՂ․ Փաշինյանը մասնակցում է Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցում Տեր Թադեի մատուցմամբ պատարագին
Արցախի էջը փակված չէ․ Թևան Պողոսյան (տեսանյութ)
Կան հոգևորականներ, ովքեր քաղաքական գործունեությամբ են զբաղվում ու արժանանում են համապատասխան վերաբերմունքի․ Ռոմանոս Պետրոսյան
ՈւՂԻՂ. Նոյեմբերի 9. Կապիտուլյացիայի առաջին փաստաթղթից անցել է 5 տարի
Ոստիկանական ուժեր՝ Թալինի եկեղեցու տարածքում. Փաշինյանն այսօր պատարագի է մասնակցելու
Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին. մոնոդրամա. հարգանքի տուրք հայկական ջազի թագուհուն
«Փյունիկ» ՖԱ–ն իր ամենամեծ ծախսերն ու վնասները կրել է Եղիշե Մելիքյանի օրոք․ Արթուր Սողոմոնյան

Լրացուցիչ նորություններ

...

Երանի Եկեղեցի շինողաց․ Թեմակալ առաջնորդի առաջնորդության 15 տարիներն՝ Արագածոտնի թեմում

Զինապահին վճարելու փոխարեն կվճարեն ապահովագրության գումար. Ավանեսյանը մանրամասներ է ներկայացնում նոր նախագծի մասին

Կորուստ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ընտանիքում

«Ռուսական գազը մնում է Հայաստանի համար ամենաշահավետ աղբյուրը»։

ԱՄՆ-ի և Թուրքմենստանի միջև կարող է համաձայնագիր կնքվել․Թրամփ-Օրբան հանդիպումը սև բիծ է Զելենսկուն (տեսանյութ)

Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

Ոստիկանները հայտնաբերել են անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողի

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր է

Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել․Զելենսկին արձագանքել է Լուկաշենկոյին (տեսանյութ)

Վեհափառը Հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Կաշառք՝ զորակոչից ազատելու համար․ «Երևան սիթիի» հրդեհի դեպքով քրվարույթ՝ գույքը վնասելու հոդվածներով (տեսանյութ)

Մայրաքաղաքում երթևեկության փոփոխություն կլինի

9 ձերբակալված կա այն քրեական գործով, որում ներգրավված է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը

Դատավորը

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Ապարանի կաշառքի գործով 9 անձից ոչ մեկը չի կալանավորվել. կիրառվել է տնային կալանք և հսկողություն (տեսանյութ)

Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

Պուտինը և Թրամփը կարող են շուտով հանդիպել․ ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը (տեսանյութ)