«Մայր Հայաստանն» այս անգամ քարոզարշավ է իրականացրել Վաղարշապատ խոշորացված համայնքի Աղավնատուն, Լեռնամերձ և Ամբերդ բնակավայրերում։
Իր խոսքում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն ասել է, 2020թ․ պատերազմն ու պարտությունը Նիկոլ Փաշինյանն է բերել և թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց նա է։
Անդրանիկ Թևանյանը նաև ասել է, որ վաղարշապատցին պետք է նոյեմբերի 16-ին քաղաքական թարս ապտակ հասնի՝ մերժելով ՔՊ-ին ու նրան կցվածներին։








