Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը


ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են երեկ՝ ապրիլի 1-ին, ժամը 16։20-ի սահմաններում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարանում դատական նիստի ընդմիջման ժամանակ խմբակային խուլիգանություն և ծեծկռտուք կատարողների ինքնությունը։

«Պարզվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Հայկ Պողոսյանը, Գառնի գյուղի բնակիչ 57-ամյա Ռոբերտ Պետրոսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Սերոբ Ղազարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 56-ամյա Էդուարդ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 50-ամյա Արմեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Տարոն Ենգիբարյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 37-ամյա Էմիլ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբաջյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Զեյնալյանը, Երևանի բնակիչ 27-ամյա Էդիկ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 45-ամյա Հովհաննես Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Գրիգոր Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Աշոտ Հարությունյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Հարություն Սարգսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Արման Մուրադյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Իսրայել Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 40-ամյա Հովհաննես Մկրտչյանը, Հրազդան քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ումուրշատյանը, Երևանի բնակիչ 22-ամյա Մեսրոպ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Նարեկ Հովհաննիսյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա Կարեն Զեյնալյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 38-ամյա Հայկ Պողոսյանը և Աբովյան քաղաքի բնակիչ 24-ամյա Զավեն Թովմասյանը։ Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

Ոստիկանության Չարենցավանի բաժին տեղափոխված անձանց մի մասին տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի և Աշտարակի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։ Նախկինում հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։ Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել էր իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել էր դատարանի գույքը, տուժել էին նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ էին ստացել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Լրահոս

Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը
Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար
Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին
Դագաղներով իշխանության եկածները հուզվում են․ Սուրենյանց
Մոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվել
Փաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-ից
Ոջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում
Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը
Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն
Կիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքները
513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ Մոսկվայում
Վարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները
Բրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացել
Զելենսկին հայտարարել է, որ Starshield համակարգը սահմանափակումներ է պահպանում Ուկրաինայի համար
Խարդախության մեջ մեղադրվող Լեհաստանի փոխարտգործնախարարը հրաժարական է տվել
Ի՞նչ է կատարվում աշխարհում․ աղմկահարույց միջադեպեր ու անհավանական տեսարաններ
Հայաստանի շուրջ մեծ խաղ․ Ալիևի հետ բանակցություններ, Մոսկվայի ճնշում ու Եվրոպայի խոստումներ

Լրացուցիչ նորություններ

...

Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ

Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ

Խոշոր հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում

Հայտնի է՝ ինչպես է Սևանում կայանված մեքենայում մահացել տղամարդը. Մանրամասներ

«Մահն աչքերիս դեմն էր, տոռմուզները չպահեց»․ բեռնատարի վարորդը՝ Ուշիի ողբերգական վթարի մասին

Էջմիածնում աղջկա դանակահարության պատճառը տղայի շուրջ ծագած վեճն է եղել

Խոշոր ավտովթար Սյունիքում․ «Ֆլեշ»-ի ավտոցիստեռնը գլխիվայր հայտնվել է դաշտում

Դավիթ Բեկ բնակավայրի ՀԷԿ-ում 51-ամյա տղամարդը էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր

Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին

Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է

Ով է Բաղրամյան փողոցում սպանված 29-ամյա տղան

Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ

Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է

Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ