«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է ՉԼ լիգայի փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտությունը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:
«Մենք չափազանց հաճախ էինք խախտում կանոնները տուգանային հրապարակի մոտ, և այդ խախտումների մեծ մասն անհեթեթ էր: «Լիվերպուլն» արժանիորեն հաղթեց: Ինձ դուր չեկավ նաև այն, թե ինչպես էինք մենք փոխանցումներ կատարում, այս առումով էլ աշխատել է պետք», – ասել է բելգիացին:








