13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:








