Լեհաստան է հասել ԱՄՆ-ի բանակից վարձակալված Apache ուղղաթիռների նոր խմբաքանակը, այս մասին X սոցիալական հարթակում գրել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։«Եվս երկու Apache ուղղաթիռ արդեն գտնվում են Ինովրոցլավի ցամաքային զորքերի 1-ին ավիացիոն բրիգադում, վերջին երկուսը տեղ կհասնեն տարեվերջին։
Ընդհանուր առմամբ ութ ուղղաթիռ վարձակալելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագիրն իրականացվում է դրույթներին համապատասխան», - գրել է նա։
«Սա երաշխավորում է, որ Լեհական զորքերի զինծառայողների ուսուցումն անցկացվի գրաֆիկին համապատասխան։ Նման ուղղաթիռների օգտագործումը թույլ կտա ապահովել Լեհական զորքերի համար գնված AH-64E տարբերակի Apache նոր ուղղաթիռների օդաչուների ու ցամաքային անձնակազմի պատշաճ ուսուցումը», - ընդգծել է նախարարը։ Վարձակալված ուղղաթիռներից առաջինը Վարշավային է մատակարարվել այս տարվա հունիսին։








