Արդեն 18 ժամ է, ինչ 3–ամյա Տիգրանին գտնել չի հաջողվում, Ծափաթաղի վարչական Դավիթ Գզողյանը Euromedia24-ին հայտնեց, որ անհետանալուց առաջ տնից մի փոքր հեռու՝ եղբոր հետ է եղել, ամբողջ գիշեր իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք այս պահին էլ շարունակվում են։
Ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր, կինոլոգիական խմբեր, դրոններ, նաև Ծափաթաղի ու հարակից համայնքների բնակիչներ, Երևանից ժամանած կամավորական խմբեր։ «Երեխան տնից դուրս է եկել։ Նա մենակ չի եղել, նրա հետ 4 տարեկան եղբայրն էր։ Վերջին անգամ այդ երեխան էր Տիգրանի հետ, որը խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, չի կարողանում խոսել»,– հայտնեց Արտանիշ համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Շուշանյանը, ում խոսքով՝ ողջ գիշեր չի դադարել որոնողական աշխատանքները։
ՆԳՆ ոստիկանությունից Euromedia24-ին հայտնեցին, որ 3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները այս պահին ինտենսիվորեն շարունակվում են․ ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Հիշեցնենք՝ երեկ, հոկտեմբերի 27-ին, հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Օգանեսովը, դեռևս անհասկանալի պայմաններում, կորել է։








