Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Բաքվում գտնվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանի հարազատները ArmLur.am լրատվականին հայտնում են, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբին՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։


Նրա փաստաբանները պնդում են, որ Էուլջեքջյանի կալանավորումն ու դատապարտումը կամայական են եւ խախտում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։Փաստաբանների կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված են երկու հիմնական փաստարկներ՝1. իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն ռազմական դատարանը դատել եւ դատապարտել է նրան՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն դեպքում, երբ ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։


2. «Վարձկան» մեղադրանքի սխալ կիրառում. որպես հայ քաղաքացի՝ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան՝ համաձայն Ժնեւի կոնվենցիաների։Բացի դրանից, նրա փաստաբանները խնդրել են WGAD-ի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի եւ Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։


Դիմումը հղում է կատարում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր, գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական եզրակացությանը եւ Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն»-ի (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին, որը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները։


ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը, որը ստեղծվել է 1991 թվականին՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի մաս, հետաքննում է ազատությունից անօրինական զրկման դեպքերը եւ տրամադրում է իրավական կարծիքներ, հրատապ բողոքներ եւ առաջարկություններ՝ այդ թվում ազատ արձակման եւ փոխհատուցման վերաբերյալ։


Հիշեցնենք՝ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 11-ին։ Բաքվի ռազմական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում պատասխանում է լրագրողների հարցերին
Հայաստանն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տեղափոխման համար. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի համար պարտադիր փաստաթուղթ կա՞՝ Հայաստանին էլ անխոչընդոտ անցում երաշխավորելու համար
WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին
Արցախում ադրբեջանցիներ, Ջերմուկում ադրբեջանցիներ, հիմա էլ պահանջում են փոխել Սահմանադրությունը
Կոտայքի նախկին մարզպետը՝ Լիլիթ Ստեփանյանի նշանակման մասին
Ձերբակալվել է համայնքապետի թեկնածու․ Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին 12:07
Ինչ-որ պահի հարեւան երկրներից գազ կգնենք, եթե այն թանկանա. Ղազարյան
Մեկ մարդու իշխանություն է, թող ոչ մի դատախազ, քննիչ գլուխ չգովա, թե ինքը կարող է բան որոշի. Ղազինյան
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականները
Հայաստանի ապաշրջափակումն ու աննախադեպ տնտեսական հնարավորությունները ակնհայտ օգուտներ են. Միրզոյան
Կոլապս է լինելու. գազի գնի թանկացումը շթայական նոր թանկացումներ բերելու
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ
Կարևոր
Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին
ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանն ԱԺ-ում է. քննարկում են TRIPP-ի մասին օրինագիծը
Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ

Լրացուցիչ նորություններ

...

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել

Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել

ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ

Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով

«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան

ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել