Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվեց, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։
Նշենք, որ Կոչուբաեւը կալանավորվել է օրեր առաջ ֆեյսբուքյան գրառման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։