Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ռուսաստանը փոխում է կանոնները. հայ վարորդների հարցը լուծվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Այս օրերին որոշ շրջանակներ փորձում են հայ բեռնափոխադրողների բողոքի ակցիաները ներկայացնել որպես հակառուսական ալիք կամ երկկողմ ճգնաժամի սկիզբ։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ խնդիրը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ տեխնիկական, որը արդեն գտել է իր լուծման ճանապարհը։ Այստեղ հիմնական հարցն այն է, որ, ըստ շատ փորձագետների, Հայաստանի իշխանությունները հարցի լուծման բանակցություններն սկսել են ուշացումով, երբ, ինչպես ասում են, «դանակը ոսկորին է հասել»:


Հիշեցնենք, որ հոկտեմբերից ուժի մեջ մտած միգրացիոն քաղաքականության փոփոխությունները սահմանեցին ոչ քաղաքացիների համար տարեկան 90 օրվա ժամկետ՝ Ռուսաստանի տարածքում մնալու համար։ Այս կանոնը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք օգտվում են առանց վիզայի մուտքի ռեժիմից, ներառյալ՝ Հայաստանը։ Սակայն հայկական բեռնափոխադրումների բնույթը առանձնահատուկ է. վարորդները օրերով կանգնում են Վերին Լարսում, անցնում են հազարավոր կիլոմետրեր Ռուսաստանի տարածքում, բեռնաթափում են հսկայական տարածքներում, բախվում են տեխնիկական ուշացումների, ինչի արդյունքում 90 օրն արագ սպառվում է, և ընդամենը վեց-յոթ երթևեկությունից հետո վարորդը հայտնվում է մուտքի արգելքի վտանգի առջև՝ մինչև 5 տարի ժամկետով։


Այստեղ, սակայն, պետք է արձանագրել առանցքային հանգամանքը. Ռուսաստանը խնդիրն արդեն ընդունել է և սկսել է լուծման ընթացքը։ Ռուսաստանի կառավարությունն ընդունել է Երևանի հիմնավորումները և նախապատրաստում է որոշում, որով հայ վարորդների համար ժամկետը կերկարացվի՝ 90-ից դառնալով 180 օր։


Որոշման նախագիծն արդեն համակարգային քննարկման փուլում է և ընդգրկվելու է ԵԱՏՄ հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում։ Պետք է նշել, որ այս մոտեցումը աննախադեպ չէ. Ղազախստանի վարորդները արդեն ամբողջովին ազատվել են 90 օրվա սահմանափակումից՝ կառավարությունների արագ բանակցությունների արդյունքում։


Սա փաստում է, որ Ռուսաստանը պատրաստ է ճկուն լուծումների, պարզապես Հայաստանից պետք էր ճիշտ ու ժամանակին արձագանքել խնդրին։ Բացի այդ, ԵԱՏՄ-ի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հավաքում և համակարգում է բեռնափոխադրողների խնդիրները՝ ռուսական մարմիններին փոխանցելու և լուծման արագ ընթացք ապահովելու համար։


Անշուշտ, բողոքի ակցիաները մարդկային են. վարորդները պաշտպանում են իրենց եկամուտը։ Սակայն խնդիրը տեղափոխել ռուս– հայկական քաղաքական հակասության դաշտ՝ սխալ և վտանգավոր։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայ բեռնափոխադրողների հիմնական աշխատանքային դաշտը, իսկ Ռուսաստանի տարածքը՝ նրանց եկամտի գլխավոր աղբյուրը։


Ժամանակավոր վարչարարական խնդիրները չպետք է խաթարեն այս հարաբերակցությունը, այլ լուծվեն գործընկերային բանակցություններով։


Մեզ հետ զրույցում փորձագետները նշում էին, որ այս պարագայում քաղաքական ճեղքի հետ գործ չունենք, այլ տեխնիկական համաձայնեցման, որն արդեն գտնվում է լուծման փուլում։

Լրահոս

Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»
ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը
Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա
Կարևոր
Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ Խաչատրյան

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում