Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բացահայտ հակաժողովրդավարության նորանոր դրսևորումներն ու դրանց հեռահար «մեսիջները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ առավոտվանից Գյումրիում ծավալված իրադարձությունները հերթական անգամ եկան հաստատելու Փաշինյանի «ժողովրդավարական բաստիոնի» չգոյությունն ու Հայաստանում բացարձակ ոստիկանական, ռեպրեսիոն ռեժիմի անթաքույց ամրապնդումը:


Խնդիրն ինքնին բազմաշերտ է, ուստի այդպես էլ այն դիտարկենք: Երևույթի քաղաքական շերտը միանգամայն պարզ տեսանելի է:Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ մի կերպ չեն կարողանում «մարսել» Գյումրու ՏԻՄ ընտրություններում պարտվելու իրողությունը, ավելին՝ պատրաստվում են արդեն փորձված տարբերակներից որևէ մեկով «փոխել» ընտրության արդյունքները, ակնհայտ էր:


Ավելին, Փաշինյանն ինքը օրերս բացեիբաց հայտարարեց, որ ամեն գնով պիտի դա անեն, ասաց՝ թյուրիմացություն է, որ Վարդան Ղուկասյանն է Գյումրու քաղաքապետ, ու պիտի այդ «սխալը» շտկեն:Չոր փաստեր. Փաշինյանն ու ՔՊ-ն տեղական ընտրություններում պարտվել են մի շարք համայնքներում, իսկ այս տարվա գարնանը պարտվեցին Փարաքարում և Գյումրիում: Նախորդ դեպքերում, օրինակ՝ Վանաձորում, կալանավորեցին ընտրված քաղաքապետին, Ալավերդիում իշխանությունը ՔՊ-ն զավթեց ոստիկանական զոռբայությամբ, այլ տեղերում դիմեցին հետընտրական մանիպուլ յացիաների և էլի՝ խեղաթյուրեցին քաղաքացիների ընտրության արդյունքները:


Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի փոխհամաձայնությամբ քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը երեկ ձերբակալվեց:Հարկ է հատուկ ընդգծել, որ տեղական ինքնակառավարման մարմինները ժամանակակից ժողովրդավարական կառավարման համակարգերում համարվում են առաջնային օղակ:


Եվ ահա, այդ առաջնային օղակի հետ կապված՝ օրվա գործող իշխանությունը, իրեն ենթակա ռեպրեսիվ մարմինների միջոցով, գրեթե բոլոր դեպքերում, ընտրություններից մի քանի ամիս անց, «վերանայում» է քվեարկության արդյունքները: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա քաղաքացիների կատարած ընտրությունը ոտնահարել է նշանակում:


Կարճ ասած՝ դա ժողովրդավարության վերջն է: Ի լրումն, հարյուրավոր ոստիկաններով Գյումրի լցվելը, խաղաղ բնակիչների դեմ բռնություններ գործադրելն ընդամենը տպավորություն է թողնում, որ նպատակը հանրության ահաբեկումն է, ոստիկանական տեռորի դարչնագույն միջավայր ձևավորելը:Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս շատ է սիրում մատներով «սրտիկներ» անել, ինչպես երևում է, Գյումրու հանդեպ առանձնահատուկ չարացածություն ունի, երևի նրան խիստ դուր չեկավ, որ գյումրեցիները ոչ միայն «մերժեցին Նիկոլին», այլև ճոխ ու տպավորիչ նշեցին «Քաղաքի օրը», որի առթիվ իշխանությունն անգամ շնորհավորանքի խոսք չասաց:


Երևի դրա համար էլ նման սադիստական ծեծուջարդ կազմակերպեց Գյումրիում:Գանք տեղի ունեցածի իրավական շերտին: Այն, որ Գյումրու քաղաքապետին մեկուսացնելուն ուղղված ինչ-որ բան անելու էին Փաշինյանն ու ՔՊ-ն, կրկնենք, ոչ մեկի համար անսպասելի ու անկանխատեսելի չէր, առավել ևս՝ Վարդան Ղուկասյանի համար դա չէր կարող անակնկալ լինել. նա վերջերս ինքն էր նախանշում տարբեր սցենարներ, որոնք փաշինյանական իշխանությունը կփորձի կիրառել իր դեմ:


Բայց այստեղ մի շարք հարցեր են ծագում, թե ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այդ «զանգվածային գրոհով» և ոչ միայն:Նախ՝ մի՞թե Վարդան Ղուկասյանին կամ այլ կասկածյալների հրավիրել էին քննիչի մոտ, իսկ նա չէր գնացել: Ո՛չ, իհարկե: Սակայն այդպես Փաշինյանի ու ՔՊ-ի համար հետաքրքիր չէ: Նրանց պետք է, որ անպայման «մասկի շոու»-ներ լինեն, «կարմիր» բերետավորներ, «պառկեցնեն գետնին», բռնի ուժով քարշ տան:


Օրինակ՝ ինչպես հարձակվեցին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վրա... ֆեյսբուքյան գրառման համար:Միաժամանակ, հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ոչ մի կոչ չպարունակող արտահայտության համար նույն ռեպրեսիվ մարմինները շրջապատեցին Սամվել Կարապետյանի տունը, իսկ նա, ի վերջո, քայլելով եկավ, նստեց մեքենան, դա չներվեց ռեժիմին հավատարիմ ԱԱԾ տնօրենին, ու վերջինս պաշտոնից անմիջապես հեռացվեց...


Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ մարդն իմանա, որ իշխանությունները իրեն բանտարկելու առիթ են փնտրում, և... նման առիթ տա: Վարդան Ղուկասյանի մասին տարբեր կարծիքներ կարող են լինել ու կան, բայց հազիվ թե նրան կարելի է, այսպես ասենք, միամիտ համարել: Այդ համատեքստում իշխանության հնչեցրած «կաշառքի» մեղադրանքն էլ խիստ կասկածելի է թվում, բայց դա արդեն երևի ոչ մեկին չի էլ հետաքրքրում:


Ընդ որում, նկատենք՝ տարածված համոզմունք կա, որ եթե «առձեռն» չեն բռնում, ապա «կաշառքի գործը» (որևէ գործ) ամենաբարդ ապացուցելիներից է համարվում:Հատկանշական է, որ իշխանության ներկայացուցիչներն անմիջապես սկսեցին խոսել այնպիսի տոնայնությամբ, կարծես արդեն ոչ միայն ձերբակալել են, այլև կալանքի որոշումն են տվել, նույնիսկ՝ դատավճիռը կարդացել: Չէ, ինչ անմեղության կանխավարկած, ինչ բան, նման երևույթները ՔՊ-ի համար զրոյական արժեք ունեն, ինչպես, ընդհանրապես, օրենքն ու օրինականությունը:


Սակայն այս ամենի հետ կապված կան նաև այլ՝ ապագային միտված շերտեր: Տեսեք. շուտով, մեկ ամսից էլ քիչ անց՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գյումրիում կատարվածը, կարծում ենք, ուղիղ գծով կապված է սպասվող այդ ՏԻՄ ընտրության հետ:


Ըստ էության, չունենալով առաջարկելու և ոչ մի բան, գործող իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ և նրա ենթակայության տակ դրված մարմիններով, ջանում է հոգեբանորեն ճնշել, ահաբեկել ու տեռորի ենթարկել հանրությանը: Ուզում են ասել, որ կապ չունի, թե դուք ում օգտին կքվեարկեք, կարևորն այն է, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը:Թեպետ, ինչո՞ւ միայն Վաղարշապատ համայնքի ընտրությունները:Առջևում սպասվում են համապետական ընտրություններ: Եվ ի՞նչ է անում ամեն գնով վերարտադրվելու նպատակ հետապնդող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ:


Ըստ էության, երեկ Գյումրիում արձանագրված ու դրան համահունչ քայլերով Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ թե սոսկ արժեզրկում, այլ նույնիսկ իմաստազրկում են ընտրություն ասվածը:Բայց դա ակնհայտորեն լավ տեղ չի տանում: Եվ, վերջապես, հո ամեն մի քվեատուփի մոտ «կարմիր» բերետավորների ստորաբաժանումնե՞ր չեն զետեղելու, թե՞ միայն 1 քվեաթերթիկ են դնելու...Կարող են, իհարկե, դրան էլ դիմել: Բայց դա չի փրկելու: Ի վերջո, մարդիկ ունեն ոչ միայն ընտրելու իրավունք: Իսկ ընդդիմադիր ուժերը այս ամենից պետք է իրենց համարժեք հետևություններն անեն:


Մանավանդ, որ Փաշինյանն այլևս ոչինչ չունի առաջարկելու՝ ոստիկանական «բերետներից», ձերբակալություններից, բռնություններից բացի:Հ.Գ.-Հետաքրքիր է՝ դեսպանները, միջազգային կառույցները, իրավապաշտպանները, ընդհանրապես՝ ժողովրդավարությունն իրենց համար «ուղենիշ» հայտարարածները էլի բան չունե՞ն ասելու...


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Լրահոս

Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից
«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»
ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում