Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանափոխությունից հետո խոսք ենք տալիս ՔՊ-ին տալ երկու պաշտոն՝ 1-ինը՝ ասֆալտ անելու, 2-րդը՝ ասֆալտին փռելու համար. Նարեկ Կարապետյան


Ներկայացնում ենք «Մեր ձևով» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքում շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի ելույթը.

«Մենք գտնվում ենք Հայաստանի Ազատության հրապարակում։ Ինչո՞ւ ենք այսօր այստեղ կազմակերպել մեր հավաքը։ Հայաստանի Ազատության հրապարակում սկիզբ են առել մեր պատմության շատ կարևոր շարժումներ։ Առաջինը՝ այստեղ է սկսվել Ղարաբաղյան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսվել Հայաստանի անկախ ազատախոհության շարժումը, և երկու շարժումներն էլ մեր հայրերը հասցրել են դեպի հաղթանակ։

Այսօր մենք՝ «Մեր Ձևով» շարժման անդամներս և կամավորներս, սկսում ենք երրորդ շարժումը՝ Հայաստանի վատ շրջանի ավարտի և վերակառուցման շարժումը։

Շատերը, ովքեր այստեղ են, հարցնում են, թե ինչպե՞ս ենք հասնելու այդ վերակառուցմանը, եթե կա իշխանություն, որը գնում է բոլորովին ուրիշ ճանապարհով։ Ես առաջարկում եմ ձեզ երեք քայլ, մեր ծրագիրը, թե ինչպես հասնենք խաղաղ իշխանության փոփոխության, ինչպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը երկրորդ-երրորդ անգամ սարքենք ընդդիմություն։

Իշխանափոխության եռաքայլ ծրագիր

Քայլ 1. Պատրաստվել ընտրություններին

Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք, աշխատենք և գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով, իշխանությունից հեռացնել այս խմբակին։

Շատերը կասեն. «Նարեկ ջան, ինչպե՞ս ենք մենք իշխանությունից հեռացնելու նրանց, եթե նրանք ունեն պետական ռեսուրսներ, ճնշումներ են գործադրելու, մարդկանց ստիպողաբար տանելու են ընտրելու»։ Ես կարող եմ ասել այդ ժամանակ, որ հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց ստիպողաբար ընտրած 10-20 հազար մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան։ Այսինքն՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։

Քայլ 2. Տարածել ճշմարտությունը

Ի՞նչ պետք է բոլորս անենք դրա համար։ Ամեն մեկս, ովքեր այստեղ են, գիտեմ, որ շատ մարդիկ իրենց գործը թողել, եկել են այստեղ, որպեսզի լսեն կարևոր հարցերի պատասխան։ «Լավ, ի՞նչ անենք, որպեսզի այդ օրը մեկ օր շուտ գա, ի՞նչ ես դու առաջարկում»։ Շատ շարժումներ են եղել մեր հայրենիքում, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հաջողվել։

Իմ առաջարկը մի բանն է. այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, տասնյակ հազար Հայաստանի քաղաքացիներ։ Բոլորս և ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ և խոսենք մեր շրջապատի հետ, բոլորի հետ պետք է մեր շրջապատում խոսել, բոլորին պատմել ճշմարտությունը, համբերատար հարևանների, բարեկամների, բոլորի հետ։ Խնդրում եմ, սա է ճիշտ ճանապարհը։ Խոսեք, պատմեք, բացեք այդ մարդկանց աչքերը, որովհետև այն, ինչ մենք գիտենք, հնարավոր է այդ մարդիկ չգիտեն։

Եթե այստեղ գտնվող տասնյակ հազար մարդկանցից ամեն մեկը երեք հոգու աչքերը կարողանա բացել, որ նրանք ճիշտ քաղաքացիական դիրքորոշում ունենան, ես վստահեցնում եմ՝ մի քանի ամիս հետո մեր հասարակությունում իրավիճակը կատարյալ փոփոխված է լինելու և այս իշխանությունը շանս չունի մնալու։

Եվս մեկ անգամ, խոսենք, շփվենք, իրազեկենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեր հարևաններին, պատմենք նրանց ճշմարտությունը, և դա է այն աշխատանքը, այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է անել։ Այս հրապարակում է իշխանափոխության ոգին նետված, այս հրապարակն է որոշելու իր աշխատանքով՝ իշխանափոխություն կլինի, թե ոչ։

Քայլ 3. Կառուցել ապագան

Ես պլանավորում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք և նոր խնդրին չբախվենք։

Առաջինը պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր։ Մենք՝ երկրի ղեկավարներս, պետք է ամեն օր միայն գործով զբաղվենք, մի օր շուտ վերացնենք աղքատությունը մեր երկրում։ Մեր երկրում այսօր 500 հազար մարդ գործ չունի շրջաններում։ Եթե մենք աղքատության դեմ չենք պայքարում, տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ և պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ։ Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությանը։

Բոլոր շրջանները՝ Երևանի բոլոր վարչական շրջանները, Հայաստանի բոլոր շրջանները պետք է ունենան զարգացման ծրագրեր։ Մի շրջանը՝ արդյունաբերական, մի շրջանը՝ զբոսաշրջային, մի շրջանը՝ գյուղատնտեսական։ Երևանն էլ պետք է ունենա իր զարգացման տասնամյա պլաններ, որ ամեն օր մենք իմանանք՝ ո՞ւր ենք շարժվում։ Թե չէ այսօր մենք ապրում ենք Facebook-ի պոստից Facebook-ի պոստ, մեր արտաքին և ներքին քաղաքականությունը որոշվում է Facebook-ով։

Եզրափակում

Իշխանափոխությունից հետո նաև մենք խոսք ենք տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կտանք երկու պաշտոն. առաջինը՝ ճանապարհաշինարարության պաշտոնը, որ սիրում են ասֆալտ անել, և երկրորդը՝ սիրում են ասֆալտին փռել։ Իրենց մոտ երկու բան է ստացվում՝ ասֆալտ անել ու ասֆալտին փռել։ Ինձ թվում է՝ իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով են զբաղված։

Նաև կուզեմ ասել այն, ինչ կատարվում է եկեղեցու հետ։ Մեզ մի բան չի՞ հիշացնում այն, ինչ կատարվում է մեր եկեղեցու հետ։ Հիշո՞ւմ եք, իշխանության գալուց հետո սկսվեցին բանակի հանդեպ ինչ-որ պրոցեսներ։ Ասվեց, որ սպաները և գեներալները կոռումպացված են, քաջ չեն, չեն կռվում։ Մի քանի տարվա ընթացքում տասնյակ սպաներ և գեներալներ հեռացվեցին բանակից։

Եվ այն ժամանակ էլ նույն ձեռագիրն էր։ Ասում էր՝ սպան լավը չի, գեներալը լավը չի, զինվորը լավն է։ Հիմա ասում են՝ սրբազանները, մեր սրբազանները, մեր եկեղեցու սրբազանները լավը չեն, քահանան լավն է։ Հակադրություն են ստեղծում, քանի որ մեր երկրում ուրիշ հակադրություն չեն կարող ստեղծել։ Մեր երկիրը 95%-ով առաքելական եկեղեցու հետևորդ է, 98%-ով հայ ազգի ներկայացուցիչներ են այստեղ ապրում, և որևէ ուրիշ հակադրություն Հայաստանում, բացի ղեկավար և ոչ ղեկավար հակադրության, նրանք չէին կարող ստեղծել։ Այդ իսկ պատճառով նրանք ստեղծել են այս հակադրությունը, որպեսզի կարողանան քանդել այս կառույցները։

Հիմա ձեզ հարց եմ տալիս. մեր այսօրվա բանակից է՞ Ադրբեջանն ավելի շատ վախենում, թե՞ յոթ տարի առաջվա։ Նույնն էլ եկեղեցու հետ է լինելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՔՊ-ացված եկեղեցի։ Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց, բայց եկեղեցին մեր ազգապահպանության հիմնասյունն է, ու դա նրանց մոտ չի հաջողվի։ Մեր եկեղեցին անպաշտպան չի, մեր եկեղեցու պաշտպանները այս հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են։

Նաև շատերը հարցեր են տալիս, ասում են՝ լավ, բոլոր քաղաքական ուժերն էլ խոստացել են, բոլոր ղեկավարներն էլ խոստացել են, որ մենք ապրելու ենք ավելի բարեկեցիկ երկրում։ Լավ, ձեր առաջարկն ու ուրիշների առաջարկը ինչո՞վ է տարբերվում։ Ասեմ՝ ինչով է տարբերվում մեր առաջարկը։ Պատկերացրեք՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարը, «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, քանի՞ հոգու, քանի՞ մարդու կյանք է բարեկեցիկ դարձրել մինչև վարչապետ դառնալը։ Հինգ, չորս, երեք, քանի՞ մարդու է նա կարողացել բարեկեցիկ սարքել։ Իսկ քանի՞ մարդու է կարողացել Սամվել Կարապետյանը…

Շնորհակալ եմ բոլորից։ Ուզում եմ ասել, որ մեր պայքարը լինելու է խաղաղ, բայց հետևողական։ Մենք հետևողական գնալու ենք առաջ։ Ինչքան հետևողական հարձակվեն մեր եկեղեցու վրա, այնքան հետևողական էլ մենք կպաշտպանենք մեր եկեղեցին։ Ինչքան հետևողական փորձեն ինչ-որ ձև թուլացնել մեր հասարակության ակտիվ մասին, այդքան հետևողական էլ մենք ցույց կտանք մեր ուժը և միասնականությունը։

Շնորհակալ եմ», -ասված է ելույթում։

Լրահոս

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Շտապ
Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը
ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում
Կարևոր
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է
Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության
Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ)
Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն
Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ
Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)
Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է
6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ Պետերբուրգում
Արգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ)
Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է
40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է
Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ)
Իրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ

Լրացուցիչ նորություններ

...

Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ

ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում

Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան

Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ)

Նոր անձնագրի ուղերձը, Չեմ նախանձում․ Պուտինը՝ Թրամփ–Սի բանակցությունների մասին

«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին

ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ)

Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)

Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch

Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով

ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը

Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան

Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին

7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները

Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան

Խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ Չուլջյան

Մեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. Խաչատուրյան