Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ են իշխանությունները Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհը դուրս թողել «ասֆալտային փիառ» օպերացիայից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Օրվա իշխանությունների համար, որոնք բոլոր ոլորտներում միայն տոտալ ձախողումներ ունեն, «գլուխ գովելու» միակ թեման մնացել է ասֆալտը: Հա, մեկ էլ՝ ասֆալտի վրա գծանշումները: Վերջինիս առումով, իհարկե, մեծամասամբ կա՛մ ոչինչ արված չէ, կա՛մ էլ մեկ-երկու ամսվա կյանք ունեցող գծանշումներ են, բայց ասֆալտի թեման Փաշինյանի ու իր կառավարության համար «մշտական ունի»: Ասել, որ այս թեմայով «գլուխ գովելու» տեղ չունեն, չափազանց անարդարացի կլինի: Սակայն հարցն այն է, որ կարևոր նշանակություն ունեցող մի շարք վայրեր դուրս են մնացել իշխանությունների «ասֆալտային փիառ» օպերացիայից:


Օրինակ՝ ցանկացած ոք, ով այցելել է Հաղարծին վանական համալիր, ապա կհաստատի, որ դրանից հետո լուրջ ֆինանսական ծախսերի տակ է ընկել մեքենան վերանորոգելու համար: Բավական է Դիլիջան-Իջևան ճանապարհից թեքվել դեպի վանական համալիր տանող գեղեցկագույն ճանապարհ, իսկույն սկսվում է «դարուփոսերի» անվերջանալի շարք: Թե՛ գյուղի միջով անցնող կարճ հատվածը, թե՛ անտառի միջով անցնող մոտ 5,5 կիլոմետրանոց ամբողջ ճանապարհը պարզապես քարուքանդ եղած են, որոշ տեղերում էլ ճանապարհն այնքան է նեղացել, որ մեծ վարպետություն է պահանջվում, որպեսզի երկու մեքենա իրար մոտով անցնեն ու ձորը չընկնեն: Մյուս կողմից՝ հատկապես շաբաթ և կիրակի օրերին, քանի որ բուն վանական համալիրի մոտ մեքենաների մեծ կուտակում է, երբեմն վարորդները մեքենաները թողնում են հենց ճանապարհին ու 1-2 կմ ոտքով քայլում: Մեքենաների նման «կայանումն» ավելի է բարդացնում երթևեկը:


Ու չկան պարեկներ, որոնք կարգավորեին այդ վիճակը: Մի խոսքով, որքան էլ իշխանությունները պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, սակայն այս դեպքում խոսքն առաջին հերթին զբոսաշրջային նշանակության կոթող տանող ճանապարհի մասին է: Օրինակ՝ անցած կիրակի մեր լրագրողն ականատես է եղել, թե բազմաթիվ զբոսաշրջիկներ ու նրանց տեղափոխող վարորդները, ընդհանրապես Հաղարծին վանական համալիր մեկնողներն ինչ խոսքերով էին հիշում ՀՀ իշխանություններին:


Դրանք հրապարակային մեջբերելի չեն:

Լրահոս

Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել
Քաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողները
Փաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմին
Հիմա 5 մեքենա ավել է մտնելու քաղաք. քաղաքացի
Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում