Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Հայաստանում սոցիալական ապահովության համակարգի ամենազգայուն հատվածներից մեկը՝ կենսաթոշակային ոլորտը, վերջին տարիներին հայտնվել է խորքային լճացման գործընթացում, երբ իշխանությունները փորձել են իրական թոշակային բարեփոխումների փոխարեն հանրային դժգոհության ալիքը մեղմել տարբեր տեխնիկական և մակերեսային նախաձեռնություններով։


Կենսաթոշակների իրական չափերը տարիներ շարունակ փաստացի չեն բարձրացվել, ինչի հետևանքով թոշակառուների եկամուտները համարժեք չեն եղել ոչ միայն կենսապահովման նվազագույն պահանջներին, այլև գնաճի ու սոցիալ-տնտեսական միջավայրի փոփոխություններին։ Այս պայմաններում իշխանությունները, հրաժարվելով համընդհանուր թոշակային բարձրացումից, սկսել են առաջ քաշել, այսպես կոչված, «հետվճարային» կամ «քեշբեքի» համակարգը, որը ներկայացվում է իբրև կենսաթոշակների բարձրացման ժամանակակից և արդիական տարբերակ։


Հետվճարային համակարգի էությունն այն է, որ թոշակառուները և նպաստառուները, իրենց անկանխիկ վճարումները կատարելով որոշակի վայրերում՝ հիմնականում սուպերմարկետներում կամ այլ ծառայություններ մատուցող կետերում, կարող են իրենց կատարած ծախսերից որոշակի տոկոս հետ ստանալ։


Սկզբում հետվճարը կազմում էր 10 %, ինչի արդյունքում առավելագույնը կարելի էր ստանալ ամսական մինչև 5000 դրամ, այնուհետև շեմը բարձրացվեց մինչև 12 %՝ 6000 դրամի առավելագույն հետվճարով։ Իսկ վերջին որոշմամբ կառավարությունը նախատեսում է 2026 թվականից այդ շեմը դարձնել 20 %: Սոցիալական ոլորտի պատասխանատուները նույնիսկ հատուկ ընդգծում են, թե իբր, օրինակ՝ 50 հազար դրամ ստացող թոշակառուները կարող են անգամ հետվճարի արդյունքում իրենց թոշակը բարձրացնել մինչև 60 հազար։


Այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից ներկայացվում է որպես արդյունավետ սոցիալական քայլ, որով իբր թե հնարավոր է թոշակառուների եկամուտները որոշ չափով բարձրացնել՝ առանց պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածության։ Սակայն այս համակարգի խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք կառուցվածքային, սոցիալական և արժեհամակարգային խնդիրներ, որոնք ոչ միայն չեն լուծում թոշակառուների իրական կարիքները, այլև խորացնում են սոցիալական անհավասարությունն ու պետական պարտավորությունների զուտ ցուցադրականությունը, ձևականությունը։


Նախ և առաջ՝ հետվճարային համակարգն իր էությամբ չի կարող փոխարինել կենսաթոշակների համընդհանուր բարձրացմանը։ Թոշակառուների մի զգալի մասը տարիքային, առողջական կամ թվային հմտությունների բացակայության պատճառով պարզապես չեն կարողանում լիարժեք օգտվել բանկային, մոբայլ կամ անկանխիկ վճարային համակարգերից։


Շատերի համար մոբայլ բանկինգի միջոցով հաշիվներին հետևելը, առցանց գործարքները ոչ միայն տեխնիկապես բարդ են, այլև հոգեբանական անընդունելիություն են առաջացնում։ Հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ բանկոմատները կամ վճարային տերմինալները քիչ են, իսկ թվային գրագիտությունը՝ ցածր, թոշակառուներն իրենց կենսաթոշակը կանխիկացնում են և գնումներ կատարում հիմնականում շուկաներից, փոքր խանութներից կամ հարևան վաճառատներից, որտեղ անկանխիկ վճարումները չեն գործում։


Մյուս կարևոր խնդիրն այն է, որ նույնիսկ այն թոշակառուները, որոնք կարող են օգտվել անկանխիկ վճարումներից, հաճախ չեն տեսնում դրա իրական օգուտը։ Հայաստանի շուկայական պայմաններում հիմնական սպառողական ապրանքներն ու ծառայությունները առավել թանկ են հիմնականում սուպերմարկետներում, որտեղ գործարկվում է հետվճարային համակարգը, մինչդեռ շուկայից կամ փողոցային առևտրից գնված ապրանքներն էժան են լինում։


Շատ թոշակառուներ, որոնք փորձում են ծայրը ծայրին հասցնել, նախընտրում են խնայել յուրաքանչյուր լուման և գնումներ կատարել այնտեղ, որտեղ ավելի մատչելի է, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կարելի է որոշակի տոկոս հետ ստանալ։ Այսինքն, ստիպված են գնումներ կատարել կանխիկ եղանակով:


Նկատի ունենանք նաև, որ թոշակառուների ստացած գումարի միայն մի փոքր հատվածն է ծախսվում առևտուր անելու վրա, իսկ մի զգալի մասը տրամադրվում է վարկերին, կոմունալներին ու այլ պարտավորությունների, որոնց պարագայում հետվճարի մեխանիզմը չի աշխատում։Հետվճարային համակարգի մեկ այլ թաքնված խնդիր է այն, որ պետությունն իրականում չի ավելացնում բոլոր թոշակառուների եկամուտները, այլ միայն նրանցը, ովքեր կարողանում են օգտվել համակարգից, այն էլ՝ առավելագույն սահմանաչափով, որը հաճախ չի գերազանցում 2-3 հազար դրամը։


Այսպիսով, իշխանությունները կարողանում են ձևականորեն ներկայացնել, թե իբր թոշակառուները ստանում են հավել յալ եկամուտ, սակայն իրականում պետական ծախսերը սահմանափակվում են, իսկ ընդհանրական սոցիալական արդարությունը չի ապահովվում։Սա հատկապես ակնհայտ է դառնում, երբ վերլուծության է ենթարկվում բյուջետային ծախսերի կառուցվածքը։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, պարգևավճարները, գործուղումների ծախսերը, ինչպես նաև պետական կառավարման այլ ոլորտների ֆինանսավորումը վերջին տարիներին աճել են զգալիորեն՝ առանց քեշբեքի սահմանափակումների կամ խնայողությունների, մինչդեռ թոշակառուների համար ամեն լումայի համար ստեղծվում են լրացուցիչ տեխնիկական և գործընթացային խոչընդոտներ։


Հետվճարային համակարգը հաճախ արդարացվում է նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի, հարկերի գեներացման և անկանխիկ վճարումների խթանման նպատակով։ Սակայն այստեղ ևս իշխանությունների հիմնավորումները կասկածի տակ են դրվում։ Գրեթե անհնար է պատկերացնել, որ ծայրահեղ նվազ եկամուտ ունեցող թոշակառուները կարող են այնպիսի ծավալի գնումներ անել, որ դա էականորեն ազդի ստվերային շրջանառության ծավալների վրա։


Ավելին, ստվերային տնտեսության հիմքում հիմնականում խոշոր առևտրային, շինարարական, արտադրական ոլորտների չհաշվառված շրջանառություններն են, իսկ մանրածախ առևտրում թոշակառուների անկանխիկ գնումները կարող են լավագույն դեպքում ազդեցություն ունենալ միայն փոքր խանութների հաշվապահության վրա։ Այն ոլորտներում, որտեղ իրականում ստվերային տնտեսությունը ծաղկում է, կառավարությունը ոչ միայն չի խստացնում վերահսկողությունը, այլև առանձին դեպքերում աչք է փակում խոշոր խաղացողների չհաշվառված եկամուտների վրա։


Այս ամենի ֆոնին կենսաթոշակների հետվճարային համակարգը վերածվել է սոցիալական քաղաքականության մանիպուլ յատիվ գործիքի, որով իշխանությունները փորձում են հանրության մոտ ստեղծել թոշակային բարեփոխումների պատրանք, սակայն իրականում խուսափում են իրենց առաջնային պարտավորություններից՝ արժանապատիվ կենսաթոշակ ապահովելուց։


Այսօր հազարավոր թոշակառուներ ստիպված են բավարարվել նվազագույնով՝ հաճախ զրկված լինելով նվազագույն ապրանքային զամբյուղի ապահովումից, դեղորայքի, կոմունալ ծառայությունների կամ բուժօգնության համար վճարելու հնարավորությունից։ Ստացվում է, որ նրանց համար 3000-3500դրամով «բարձրացված» կենսաթոշակը ոչ միայն աննշան է գնաճի և իրական կարիքների համեմատ, այլև հաճախ անհասանելի՝ համակարգային բարդությունների և սոցիալական անարդարության պատճառով։


Փոխարենը Փաշինյանը որոշել է թոշակառուների հաշվին բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը: Նա ասել է, որ պետական ապարատի աշխատավարձը վերանայելու որոշումը արդեն կայացրել են, բայց չեն բարձրաձայնում, որովհետև իբր... վախենում են, որ «Հայաստանի ակտիվ հանրության 97 տոկոսը իրենց իմացած բոլոր հայհոյանքներն ուղղեն կառավարությանը»: Ինչ վախեցող են, է...


ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները