Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մադրիդում մեկնարկել են ԱՄՆ-ի և Չինաստանի բարձր մակարդակի բանակցությունները


ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները կիրակի օրը Մադրիդում բանակցություններ են սկսել՝ կապված իրենց լարված առևտրային հարաբերությունների, կարճ տեսահոլովակների համար նախատեսված TikTok չինական հավելվածի վաճառքի մոտեցող ժամկետի, ինչպես նաև ռուսական նավթի գնումների պատճառով Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի՝ իր դաշնակիցներին ուղղված պահանջների հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ժամանել են մի փոքր ավելի շուտ, քան Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենը և բանակցություններում Չինաստանի գլխավոր առևտրային ներկայացուցիչ Լի Չենգանը այցելել են Սանտա Կրուս պալատ, որը Մադրիդում Իսպանիայի արտաքին գործերի նախարարության նստավայրն է։Սա վերջին չորս ամիսների ընթացքում չորրորդ հանդիպումն է, երբ կողմերը հավաքվում են եվրոպական քաղաքներում՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների քայքայումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով։Վերջին անգամ պատվիրակությունները հանդիպել են հուլիսին՝ Ստոկհոլմում, որտեղ սկզբունքորեն համաձայնել են 90 օրով երկարացնել առևտրային հրադադարը։ Այդ քայլը զգալիորեն նվազեցրել է երկկողմանի բարձր տոկոսադրույքներով մաքսատուրքերը և վերականգնել է Չինաստանից ԱՄՆ հազվագյուտ հողային միներալների մատակարարումը։Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն կերկարացնի գործող մաքսատուրքերը չինական ապրանքների նկատմամբ՝ ընդհանուր մոտ 55 տոկոս դրույքաչափով մինչև նոյեմբերի 10-ը։ Առևտրային փորձագետները նշել են, որ Իսպանիայի կողմից կազմակերպված բանակցություններում զգալի առաջընթացի հավանականությունը փոքր է, չնայած վերջին տարիներին Մադրիդը ձգտում է բարելավել հարաբերությունները Պեկինի հետ։Մադրիդյան բանակցությունների ամենահավանական արդյունքը կարող է լինել TikTok հավելվածի չինական սեփականատեր ByteDance ընկերության՝ ԱՄՆ-ում գործունեությունը դադարեցնելու ժամկետի հերթական երկարացումը մինչև սեպտեմբերի 17-ը։ Հակառակ դեպքում հավելվածը կարող է փակվել ԱՄՆ-ում։Թրամփի վարչակազմի՝ TikTok-ի ապագայի շուրջ քննարկումներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ գործարք չի սպասվում, սակայն ժամկետը կերկարացվի՝ արդեն չորրորդ անգամ՝ Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո։ news.am

Լրահոս

5 տարի առաջ այս անիծյալ օրը․ հրադադարի ու պատերազմը դադարեցնելու առաջարկը Նիկոլը մերժել էր. Խաչատրյան
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը
Apple-ի Siri-ն հետաքննության տակ է
ՈւԵՖԱ-ն «Բարսելոնային» և «Միլանին» թույլատրել է խաղեր անցկացնել Եվրոպայից դուրս
Վրաստանի Նինոծմինդայի շրջանի ղեկավար է ընտրվել Անիվարդ Մոսոյանը
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Չորս տարվա ընթացքում սա հեղափոխության հինգերորդ փորձն է․ Վրաստանի վարչապետ
Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու
Կոբախիձեն Եվրոպային մեղադրել է Վրաստանում տեղի ունեցող անկարգությունների մասնակցության մեջ
Վրաստանում պետական ​​հեղաշրջման փորձի համար ձերբակալվել է 13 մարդ
Կարևոր
Ծեծկռտուք է տեղի ունեցել Գրիգորյանի և Ախտոյանի համախոհների միջև
Ջերմաստիճանը կհասնի +30-ի․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՄԱԿ-ը ողջունում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային զենքի վերահսկողության վերաբերյալ հնարավոր երկխոսությունը
Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան
Սատանայի թղթի տակ ինչի՞ ստորագրեցիք.բոլորիդ դեմ հո կոմպրոմատ չունե՞ր Նիկոլը.Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
Նալբանդյան գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր
Ինչպե՞ս դառնալ այլընտրանք Փաշինյանի իշխանությանը. Սուրենյանցը նշել է ընդդիմության գլխավոր խնդիրը (տեսանյութ)
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ․ մանրամասներ
NASA-ի «Ջունո» առաքելության անորոշ ավարտը
Պատմական Հայաստանի մերժումը մեր երազանքի, տեսլականի, հիշողության մերժումն է. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը

Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

Ջերմաստիճանը կհասնի +30-ի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան

Ռուբիոն նշել Է Թրամփի հնարավոր իրավահաջորդին.«Կվալիֆիկացված խաղացող». Արեստովիչը Պուտինի մասին (տեսանյութ)

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմակերպել են քննարկում

Մարզերում արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ամփոփում

Արտակարգ դեպք Երևանում. Փրկվել է երեխայի կյանքը. Մանրամասներ

Գազամատակարարման վթարային դադարեցում Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում

Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են պահեստից կատարված գողություն

Կասեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

Լոռու քրեական ոստիկանները 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց են հայտնաբերել. 53-ամյա վանաձորցին ձերբակալվել է

Հանրային ճնշման միջոցով կարող ենք ստիպել պետական մարմիններին գործել․ Արծվիկ Մինասյան

Սպանություն Տաշիրում. մահացել է արցախցի պատանի

Փողն ավելի կարևոր է. Ինչու է Արևմուտքը լռում Լեռնային Ղարաբաղի ողբերգության մասին. վերլուծություն

Լույս չի լինի. հասցեներ

Տարիքը հիմք չի դիտարկվի աշխատանքային պայմանագրի լուծման համար. հանրային քննարկման է դրվել նախագծերի փաթեթ

«Լույսը վառի´ր» նախագծի այս թողարման թեման է «Անհարմար հարցեր» (տեսանյութ)