Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մարզերում արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ամփոփում


Արտակարգ իրավիճակների կանխարգելման, պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում իրականացվել են բնակչության պաշտպանության ուղղությամբ մի շարք կրթական, գործնական և ուսուցողական միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել ինչպես դպրոցականների, ուսուցիչների և կազմակերպությունների աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ տարբեր գերատեսչությունների և համայնքային կառույցների միջև համագործակցության խթանմանը։


Դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, քոլեջներում և արտադրական ու առևտրային կազմակերպություններում անցկացվել են թեմատիկ դասընթացներ՝ «Հեղեղումների ժամանակ և հեղեղումներից հետո վարքականոնները», «Ազդարարման ազդանշանները», «Անվտանգ վարվելակերպի կանոնները», «Արտակարգ իրավիճակների առաջնային գործողությունների ճիշտ պատկերացումը և արդյունավետ իրականացումը», «Անվտանգ և ապահով կրթական միջավայր», «Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունը», «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման կարգը, ինչպես նաև «Ինչ է երկրաշարժը և ինչի համար են օգտագործվում շչակները» թեմաներով։ Տեղերում իրականացվել է նաև իրազեկման աշխատանքներ՝ ուղեկցվելով տեղեկատվական «Երբ արտակարգ իրավիճակ է» գրքույկների տրամադրմամբ։


ՀՀ մարզերում կազմակերպվել և իրականացվել են նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ նվիրված բնակչության և հաստատությունների անձնակազմի կողմից հրդեհաշիջման, տարհանման և փրկարարական գործողությունների ճիշտ ու արդյունավետ իրականացմանը։ Նման վարժանքներ կազմակերպվել են ինչպես դպրոցներում, այնպես էլ մանկապարտեզներում, քոլեջներում, ԱԳԼՃԿ-ներում և մասնավոր ընկերություններում։


Արտադրական բարձր ռիսկային օբյեկտներում, օրինակ՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, անցկացվել է վթարավերականգնողական աշխատանքների թեմայով ուսումնավարժություն՝ երկրաշարժի հետևանքով պոչամբարի պատվարի փլուզման սցենարով։


Մարզպետարաններում ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ մարզային շտաբերի և ՏԻՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պարապմունքների շրջանակում մշակվել և քննարկվել են «Հայկական ԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության ընդունման և տեղաբաշխման» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման» մեխանիզմները։


Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության հետ համատեղ իրականացվել են անտառային տարածքներում հրդեհների մարման գործնական պարապմունքներ՝ ներառյալ սիմուլյացիոն վարժանքներ և հրդեհաշիջման կազմակերպման պրակտիկ գործողություններ։


Հանրակրթական հաստատություններում, ինչպես նաև քոլեջներում և առանձին կազմակերպություններում անցկացվել են տարհանման և պատսպարման գործնական վարժանքներ։ Շչակների գործարկմամբ ազդարարվել են վարժանքների մեկնարկները, որից հետո անձնակազմն ու աշակերտները կազմակերպված կերպով տարհանվել և պատսպարվել են նախապես սահմանված տարածքներում։ Վարժանքները հնարավորություն են տվել ոչ միայն տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում, այլև փորձարկել ազդարարման համակարգերի աշխատանքը։


ՀՀ մարզերում իրականացված այս միջոցառումներն ուղղված են հանրային անվտանգության ամրապնդմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու դրանց ժամանակ արագ և համակարգված արձագանքման կարողությունների զարգացմանը։ Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում՝ նպատակ ունենալով բնակչությանը զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։

 

Լրահոս

Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին
Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից
Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ
Ադրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններ
ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները

Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ)

Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)

Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում