Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) հրաժարավել են մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել ամերիկացի քաղաքական գործիչ Չարլի Քըրքի հիշատակին։ Այս մասին հաղորդում է Politico թերթը։
Նշվում է, որ համապատասխան նախաձեռնությունը ներկայացրել է շվեդ պատգամավոր Չարլի Վայմերսը, սակայն ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլան մերժել է այն՝ հղում անելով կանոնակարգին։ Ավելի ուշ Վայմերսը, այնուամենայնիվ, փորձել է մեկ րոպե լռություն պահպանել՝ օգտագործելով իր ելույթի ժամանակը, սակայն նրան ընդհատել է խորհրդարանի փոխխոսնակ Կատարինա Բարլին։
Դժգոհ պատգամավորները սկսել են գոռալ և հարվածել սեղաններին՝ ի նշան բողոքի, ինչին ի պատասխան Բարլին հիշեցրել է նախագահի որոշումը։
Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Վայմերսը մեղադրել է Եվրոպական խորհրդարանին երեսպաշտության մեջ՝ հիշեցնելով, թե ինչպես է օրենսդիր մարմինը 2020 թվականին մեկ րոպե լռություն պահպանել ամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։