Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գաղտնալսման գործից անցել է 7 տարի․ քննությունը վերսկսվել է․ ինչ ընթացքում է այն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Լրացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց գաղտնալսման 7-րդ տարին, ու այդպես էլ անհայտ մնաց՝ ով կամ ովքեր գաղտնալսեցին բարձրաստիճան պաշտոնյաներին ու ինչպես ձայնագրությունը հայտնվեց համացանցում։

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2 տարի է վերսկսվել է հեռախոսազրույցի ապօրինի ձայնագրման եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը:«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով թողնում իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն ու ավարտեն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ sms-ով պաշտոնից ազատված Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր, ու քննությունը մինչ օրս շարունակվում է:

Թե ինչ ավարտ կունենա, թերեւս դժվար չէ կանխատեսել:Դեռեւս 2023 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել էր, որ քրեական վարույթով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, իրականացվել են օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջազգային կառույցներին դիմումներ են ուղարկվել, սակայն ՀՀ քննչական կոմիտեն այդպես էլ մինչ օրս չբացահայտեց գործը. այն Քննչական կոմիտեում դասվեց չբացահայտված գործերի շարքին: 7 տարի անց քրեական գործով չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ եւ ո՛չ էլ հետախուզվող:

Ասել է թե՝ քննիչները անգամ չկարողացան բացահայտել իրենց ղեկավարին գաղտնալսած անձին. ուստի այստեղ կասկածի տակ է պետք դնել ոչ միայն ՀՀ քննիչների ունակությունը, այլեւ տարակուսել հայրենի իրավապահ համակարգի կարողության վերաբերյալ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»