Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որ երգիչը, որքան հոնորար է ստացել «Ֆեստիվառ»-ի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:


Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ:

Այս միջոցառման համար Karen Sevak Band-ին վճարվել է կրկին 10 մլն դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ։
Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ Պետական գնումների կայքից, միայն Արմավիրի համերգային ծրագրի համար հատկացվել է 109 մլն դրամ։

Այսպիսով՝ ծրագրի երաժշտական նվագախմբում ընդգրկված 70 անձի վճարվելու է 8,5 մլն դրամ.9 երգեր նոտագրվելու են, ինչի համար հատկացվել է 2,7 մլն դրամ,դիրիժորի հոնորարը կազմել է 2 մլն դրամ,երգչուհի Սոնա Ռուբենյանի 1 ելույթը՝ 600 հազար դրամ, երգչուհի Իվետա Մուկուչյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,երգիչ Էրիկ Կարապետյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,«Գարիկ Պապոյան եւ Սոնա Ռուբենյան» խմբի ելույթը՝ 2,1 մլն դրամ,երգչուհի Մաշա Մնջոյանի ելույթը՝ 600 հազար դրամ,երգչուհի Բրյունետի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,«Նեմրա» խմբի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,երգչուհի Ժակլինի ելույթի համար վճարվել է 1 մլն 378 հազար դրամ։

Բացի ելույթի վճարից՝ միջոցառման կազմակերպիչները 562 հազար դրամ հատկացրել են Ժակլինի՝ Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի ավիատոմսերի համար, 300 հազար դրամ նրան տրամադրել են ՀՀ-ում 4 օր մնալու համար, ու եւս 31 հազար դրամ՝ Երեւան-Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրման համար։ «Ռեինկարնացիա» խմբի ելույթի համար վճարվել է 6 մլն դրամ։Այս միջոցառման գովազդային եւ տպագրական ծախսերի, առաջխաղացման կազմակերպման ծառայությունների համար հատկացվել է 10,8 մլն դրամ։Կարճ ասած՝ դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց պետբյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է համերգներ կազմակերպելու համարՖեստիվառ․ Պայմանագիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»