Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար

«Փաստ» թերթը գրում է.


«Հնդկաստանն ու Իրանը Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացրել՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Ըստ հաղորդագրությունների, բանակցությունների հիմքում Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ թեմաներ են։


Դրանից զատ, տեղի է ունեցել Հնդկաստան-Իրան-Հայաստան պարբերական դարձած եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։


Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան միջանցքը կմիանա Հյուսիս-Հարավին, և դա թույլ կտա Հայաստանին դառնալ կապող օղակ ՌԴ-ի ու Վրաստանի և Իրանի միջև. ռուսական ապրանքները տարանցվելու են դեպի Իրան և Պարսից ծոց, իսկ հնդկական և իրանական ապրանքները ՀՀ-ով, որպես միջանցք, կարտահանվեն վրացական սևծովյան նավահանգիստներ (Փոթի, Բաթումի) և ՌԴ(Վերին Լարսով)։


«Հայաստանը պետք է ներգրավի ուղիղ ներդրումներ ՌԴ-ից՝ որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ անդամ երկիր, Իրանից՝ որպես ՀՀ-ի բարեկամ և թուրքադրբեջանական տանդեմին հակազդող երկիր, ինչպես նաև Հնդկաստանից՝ որպես տնտեսական գերտերության, որը նաև Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդն է։


ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիր է մնում ինչպես անվտանգության ապահովումը ռուսական, հնդկական և, ինչու ոչ, նաև իրանական զինատեսակներով, այնպես էլ տնտեսության զարգացումը՝ մասնավորապես Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր Սյունիքում:


Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, և այդ ճնշմանը դիմակայելու համար պետք է դաշնակիցների օգնությամբ ունենալ հզոր բանակ և կայուն տնտեսություն՝ մաս կազմել տարածաշրջանային կարևորության լոգիստիկ, էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, նոր ծրագրեր կյանքի կոչել հարևան Իրանի, Վրաստանի հետ և ԵԱՏՄ-ի համար դառնալ կամուրջ դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա»,-գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար պետք է հենվի թե՛ ավանդական դաշնակիցների վրա, թե՛ գտնի նոր դաշնակիցներ՝ ի դեմս Հնդկաստանի՝ այս դեպքում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիային դիմակայելու համար

Լրահոս

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»