Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իսկ ի՞նչ է ուզում հանրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ երկիրը մտնում է նախընտրական զարգացումների փուլ: Ճիշտ է, չի կարելի բացառել (մանավանդ, մեր իրականությունը նկատի ունենալով), որ կարող են լինել արտահերթ ընտրություններ, ավելին, ինչպես առիթ ունեցել ենք նշել, այդ թեման դեռ փակված չէ, բայց դա էական չէ: Արտահերթ թե հերթական՝ էականն այն է, որ առաջիկա ընտրությունները որոշակիորեն տարբերվելու են նախորդներից, առնվազն՝ հանրության ակնկալիքների և ընկալումների առումով:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ մարդիկ հասցրել են հոգնել տարատեսակ պաթետիկ, վերացական հայտարարություններից, դատարկ պոպուլիզմից ու զանազան առասպելներից:

Սա ոչ մեկ անգամ «Փաստի» հետ զրույցում արձանագրել են նաև տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ: Ավելին, նախորդած ժամանակահատվածը, ու ոչ միայն ընտրությունները, պարզորոշ ցույց տվեցին, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը ակնկալում է կոնկրետ իր «հողեղեն» խնդիրների լուծումը, իր սոցիալ-տնտեսական վիճակին ուղղակիորեն առնչվող հարցերը, որոնք իրենց հերթին, իհարկե, ունեն նաև անվտանգային բաղադրիչ: Այսինքն, մարդիկ ոչ թե անտարբեր են քաղաքականության, անվտանգության հարցերի նկատմամբ, այլ ցանկանում են լսել, տեսնել կոնկրետ տնտեսական լուծումներ, որոնք կարող են ապահովել նաև անվտանգային խնդիրներ: Իսկ որ նաև տնտեսական ու սոցիալական առումով են բացասական երևույթները անցած 7 տարիներին՝ փաշինյանական իշխանավարման շրջանում ավելացել ու խորացել, ակնհայտ է:

Այդ թվում՝ գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական անարդարությունը և այլն: Այդ տեսանկյունից ակնհայտ է, որ կարող են հաջողել այն ուժերը , որոնք ավելի «հողեղեն» մոտեցում կունենան, հաշվի կառնեն նաև տնտեսական ու սոցիալական խնդիրները: Բայց էլի՝ ոչ թե պոպուլիստական հռետորաբանությամբ հանդես կգան, այլ առարկայական ծրագրերով ու առաջարկություններով:

Մի խոսքով՝ կոնկրետությամբ: Այդ տեսանկյունից բավականին ուշագրավ են բարերար, գործարար և հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանի ու նրա թիմի մոտեցումները: Մասնավորապես նախօրեին տարածված նրա հերթական «բանտային թեզիսներում», ինչպես նախորդ նման հայտարարությունների դեպքում, նկատել ի են հստակ ընկալումները այն ամենի, ինչի մասին վերը նշեցինք: Սամվել Կարապետյանի վերջին անդրադարձի թեման գործազրկությունն է ու աշխատունակ մարդկանց զբաղվածության ապահովման խնդիրը:

«Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից: Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով»,նշում է նա: Միևնույն ժամանակ, կարևոր է Սամվել Կարապետյանի վստահությունը, որ չնայած առկա ծանրագույն պայմաններին՝ իրենք կարող են շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:

Նա առանձնահատուկ շեշտ է դնում միջազգային խոշոր ներդրողների ներգրավման վրա՝ արտադրական հզորություններ գործարկելու, թիրախային պետական աջակցության ծրագրերով տեղական բիզնեսը խթանելու, գյուղատնտեսական բարեփոխումների, մասնավորապես՝ բերքի մթերման ոլորտի զարգացման վրա այն առումով, որ գյուղացին կարողանա վերջապես շահույթ ստանալ: Առակներս ի՞նչ կցուցանեն: Իսկ այն կցուն անեն, որ սա կոնկր ե տ օրինակ է, ինչպես վերը նշեցինք, շատերին հուզող կենսական խնդիրներին հողեղեն վերաբերմունք դրսևորելու առումով: Ընդորում՝ հստակ, ծրագրային մոտեցումներով, բայց և հասկանալի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»