Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրանի մշակույթի նախարարը բարձր է գնահատել ՀՀ-ի հետ մշակութային կապերի ամրապնդմանը միտված քայլերը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Թեհրանում այսօր հանդիպել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրիի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջը։ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Ամիրին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նախարարը հատուկ նշել է Պերսեպոլիսում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 100-ամյակին նվիրված համերգը՝ որպես առանձնահատուկ, պատմական նշանակություն ունեցող միջոցառում, որը լայն արձագանք է գտել Իրանի հանրության շրջանում։ Նա հավելել է, որ համերգը հեռարձակվել է Իրանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում և ունեցել է հազարավոր հեռուստադիտողներ։ «Այս համերգը կարող է հանդիսանալ մշակութային կապերի վերականգնման և խթանման կարևոր սկիզբ։ Մեր հնագետներն էլ նկատել են, որ նման մասշտաբի միջոցառումներ Պերսեպոլիսի համալիրում հազվադեպ են կազմակերպվում, ուստի այս քայլը կարևոր և յուրահատուկ էր՝ հստակ ցույց տալով երկու ժողովուրդների պատմամշակութային կապերը»,- ընդգծել է Սեյեդ Ռեզա Ամիրին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու պատմական կապերը՝ ընդգծելով հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։ Նա նաև բարձր է գնահատել ԻԻՀ նախագահի՝ վերջերս Հայաստան կատարած այցը, որը, ըստ նախարարի, երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգն ավելի է հարստացրել նոր շերտերով։«Ուրախ եմ, որ այս համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը մշակույթն է, որի ուղղությամբ արդեն ստորագրվել են մի շարք համատեղ փաստաթղթեր։ Երեկվա համերգը միջմշակութային ակտիվ փոխգործակցության վառ ապացույց է։ Շատ տպավորված եմ ինչպես Շիրազի, այնպես էլ Պերսեպոլիսի համալիրի բացառիկ պատմամշակութային արժեքներով, որոնցում հայ համայնքի ներկայությունը ևս ակնհայտ է։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են հուշարձանների հանրահռչակմանը՝ պահպանելով անհրաժեշտ զգուշավորությունը և անվտանգային կանոնները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Իրանի հայ համայնքի կարևոր դերակատարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության կողմից իրականացվող արդյունավետ աշխատանքը։Կողմերը կարևորել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հնարավորությունները թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի, ինչպես նաև հուշարձանների վերականգնման և պահպանման ոլորտներում՝ ընդգծելով այս ուղղություններով փորձի փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը։Անդրադարձ է եղել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար համատեղ հայտերի ներկայացման հարցին։ Անդրադառնալով ձեռարվեստի ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի և ԻԻՀ թանգարանի համատեղ ցուցադրություն։ Նա նաև հրավիրել է իրանական կողմին մասնակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Արհեստների միջազգային փառատոնին»՝ միաժամանակ կարևորելով հայ վարպետների մասնակցության ապահովումը Իրանում անցկացվող նմանատիպ փառատոներին։ Կողմերը քննարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է թանգարանային ցուցադրությունների կարևոր դերը զբոսաշրջության խթանման գործում և առաջարկել Երևանում նախատեսվող ցուցադրությունների ընթացքում առանձնահատուկ ընդգծել Հայաստանի պատմական ներկայությունը Իրանում։ ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Իրանի զբոսաշրջության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ժաննա Անդրեասյանն ԻԻՀ գործըներոջը հրավիրել է մասնակցելու Երևանում նոյեմբերի 26-28-ը կայանալիք «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, ուրվագծվել են փոխգործակցության ուղղությունները՝ երկկողմ պատրաստակամություն հայտնելով իրականացնելու գործուն քայլեր՝ կապերի ամրապնդման և նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Լրահոս

Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների 27 քաղաքացիներ արտաքսվել են Վրաստանից
Ովքե՞ր են 44-օրյա պատերազմի պարտության մեղավորները.5 տարի անց՝ չկան պատժվածներ (տեսանյութ)
Երևանի սննդի օբյեկտում կասեցվել է մայոնեզի արտադրությունը
Իսրայելը գտնվում է մուրճի և սալի միջև. WSJ.Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է․ ՊԵԿ
Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում
Բժիշկները կոչ են արել մարդկանց սահմանափակել մսի քանակը իրենց սննդակարգում
ՀՖՖ-ն վստահեցրել է, որ Թիկնիզյանի՝ Իռլանդիա մուտքի հարցը կլուծվի․ Կլյուև
Գիտնականները զգուշացնում են ձայների նկատմամբ զգայունության բարձրացման թաքնված վտանգների մասին
Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ
Մշակվել է նոր դեղամիջոց՝ լյարդի վտանգավոր հիվանդության բուժման համար
3 նախագահները միասին էդքան մարտական խաչ չեն շնորհել․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Բժիշկները զգուշացնում են կապույտ հազի դեպքերի աճի մասին
Միտյա Ֆոմինի դեմ հայց է ներկայացվել կես միլիոնից ավելի ռուբլու համար
Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով. Սերժ Սարգսյանը՝ 2026-ի ընտրություններին մասնակցության մասին
Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքը. դատարանի որոշումը (տեսանյութ)
Բրազիլիայում բացվել է աշխարհի ամենամեծ մոծակների բուծման գործարանը
Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել
Բժիշկը բացահայտեց առողջական վիճակը քայլելով գնահատելու գաղտնիքը
Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 1 տրոլեյբուսում հայտնաբերվել է կնոջ դի

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի սննդի օբյեկտում կասեցվել է մայոնեզի արտադրությունը

Իսրայելը գտնվում է մուրճի և սալի միջև. WSJ.Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է․ ՊԵԿ

Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

Շիրակի պարեկները 31-ամյա երիտասարդի մոտ մարիխուանա են հայտնաբերել

Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր մուտքի/ելքի համակարգ․ ՀՀ ԱԳՆ

Սևանա լճի ափամերձ տարածքում մաքրման աշխատանքներ են կատարվել (տեսանյութ)

Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացրածները տուգանվել են 80 հազար դրամով

ՀՀ-ում միակ քաղբանտարկյալ կինը` Լիդյա Մանթաշյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը

Երևանում և մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

Ջերմաստիճանը կհասնի +30-ի․ եղանակն՝ առաջիկա օրերին

Ցավով տեղեկացնում եմ, որ 9-ամյա Նարեկը լքել է մեզ. Արմեն Մարտիրոսյան

Ռուբիոն նշել Է Թրամփի հնարավոր իրավահաջորդին.«Կվալիֆիկացված խաղացող». Արեստովիչը Պուտինի մասին (տեսանյութ)

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մոնակոյում հերթական անգամ կնշվի Հայաստանի Անկախության տոնը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Եվրոպայի խորհրդի գրասենյակը կազմակերպել են քննարկում

Մարզերում արտակարգ իրավիճակների կանխարգելման և բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների ամփոփում

Արտակարգ դեպք Երևանում. Փրկվել է երեխայի կյանքը. Մանրամասներ