Կրեմլի պետական պալատում մեկնարկել են Ռուսաստանի հայերի միության 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ Այս պահին ընթանում է Ռուսաստանի հայերի միության 8-րդ համագումարը։ Այս մասին Մոսկվայից հաղորդում է Euromedia24-ի թղթակիցը։
Համագումարին մասնակցում են Ռուսաստանի հայ համայնքի հայտնի գործիչներ, քաղաքագետներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ավելի ուշ Կրեմլի պետական պալատում տեղի է ունենալու Ռուսաստանի հայերի միության հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոն։