Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Խաղաղության խաչմերուկ»՝ միակողմանի երթևեկությամբ. «Փաստ»

Հաջորդ շաբաթ, ըստ որոշ ԶԼՄ-ների, Երևան կժամանեն ինչ-որ ամերիկացիներ՝ քննարկելու TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի ճանապարհ» կամ «Զանգեզուրի միջանցք»։ Կարճ ասած՝ խոսքը Սյունիքի մարզով անցնող չարաբաստիկ ճանապարհի մասին է, որը Փաշինյանը որոշել է հանձնել վարձակալության 99 տարով՝ հետագայում նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ։ Այսինքն, մարդկային կյանքի չափանիշներով՝ անժամկետ։Այդ ճանապարհով նա պարտավորվել է ապահովել ադրբեջանական մեքենաների անխոչընդոտ անցումը։Մինչ այժմ մնում է անհայտ՝ ովքեր են այդ ամերիկացի հյուրերը։ Գրում են, թե «ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ» են։ Նույնիսկ վախենալու է ենթադրել՝ հատկապես որ շրջանակների ներկայացուցիչներն են գալու Հայաստան։ Միակ բանը, որ կարելի է հաստատակամ պնդել, այն է, որ որևէ մեկը չի պատրաստվում լուսավորել հայ ժողովրդին այս հողակտորի վարձակալման գործարքի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան փակ ձևաչափով. հյուրերը չունեն ժամանակ և ցանկություն՝ հաշվի նստելու հայերի՝ նման հարցերի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքին։ Չեն հրապարակվում այցի մանրամասներն ու օրակարգը։ Հայտնի է միայն, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ասպեկտներին, և որ կայացվելիք որոշումները կապված կլինեն «տարածաշրջանում նոր լոգիստիկ իրականության ձևավորման» հետ։Այսինքն, ի վերջո, հայ հասարակությանը պարզապես կանգնեցնելու են փաստի առաջ. ահա ձեզ նոր իրականություն, որտեղ ԱՄՆ-ը փաստացի վերահսկում է մեր ամբողջ սահմանը Իրանի հետ՝ բոլոր բացասական հետևանքներով, որոնք բխում են հարևանին այդպիսի «վատություն» անելուց։


Իսկ Սյունիքով անխոչընդոտ սլանում են ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված Աստված գիտի ինչով, քանի որ մեզ չեն թույլատրում դրանք զննել։ Եվ չհամարձակվես վիճել, չէ՞ որ դիմացդ կանգնած են մեծն ԱՄՆ-ի տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։Որոշ իմաստով նման հարցերի լուծման ոճը խոսուն է։ ԱՄՆ-ը չի պատրաստվում հաշվի նստել Հայաստանի հետ։ Հողը հանձնեցիք վարձակալության՝ հիանալի, հիմա մի խանգարեք մեծ քեռիներին։Բայց եկեք չլինենք հոռետես և փորձենք տեղի ունեցողում ինչ-որ դրական բան գտնել։ Ամերիկացիների այցն ունի մեկ դրական կողմ՝ այդ «տարբեր շրջանակների ներկայացուցիչները» բարեհաճել են անձամբ գալ Երևան։


Այսինքն, ՀՀ ԱԳՆ-ը գոնե մի փոքր կխնայի Փաշինյանի արտասահմանյան ուղևորությունների ծախսերը։ Դե, ինչպես հայտնի է դարձել, Փաշինյանն արդեն աշնան սկզբին սպառել է ամբողջ տարվա արտասահմանյան ուղևորությունների բյուջեն, և ԱԳՆ-ը շտապ կերպով միջոցներ է հայցում նոր շրջագայությունների համար։ Բացակայող 60 միլիոնը վերցվել է Հայաստան-Սփյուռք համագործակցության ծրագրերից, որոնք ուղղված էին Սփյուռքի ներուժի օգտագործմանը՝ երկրի զարգացման համար։ Համարվում է, որ Փաշինյան–Հակոբյան զույգի ուղևորությունները ավելի մեծ օգուտ են բերում երկրին։


Ի՞նչ կարող ես ասել՝ Փաշինյանը իսկապես զուր չի գնացել արտասահման. ինչպիսի ձեռքբերումներ՝ միջանցք բացեց ադրբեջանցիների համար, սահմանը Իրանի հետ հանձնեց վարձակալության, ՇՀԿ-ում խայտառակվեց, նրա ԵՄ դիմումը «ընդունվեց ի գիտություն», Ալիևի հետ սուրճ խմեց, Էրդողանի հետ քահ-քահ ծիծաղեցին։ Բա «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը քանի՞ անգամ ներկայացրեց՝ ցավոք, նախապես դատապարտված ձախողման։ Այս ամենը, անկասկած, արժեր հայաստանյան բյուջետային ծախսերը։Բայց թեև ամերիկացի հյուրերի կողմից շատ սիրալիր էր անձամբ գալը, նրանց բազմաթիվ հարցեր կան։ Հատկապես հետաքրքիր է՝ ով է իրականում կանգնած նախագծի և այն «մասնավոր ամերիկյան ընկերության» հետևում, որին Փաշինյանը փոխանցել է Սյունիքը։


Տնտեսագետ-փորձագետները «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառու են համարում Թուրքիային. չէ՞ որ հենց նրանից է եկել միջանցքի վարձակալման նախաձեռնությունը՝ «մասնավոր ամերիկյան ընկերության» միջոցով։ Այսպիսով, թուրքական մասնակցության մասին ենթադրությունը լիովին բնական է։Այդ դեպքում հասկանալի է, թե ինչու չեն բացահայտվում գործարքի մանրամասները։


Քանի որ, եթե հայ հասարակությունը իմանա, որ Փաշինյանը երկրի առանցքային հատվածը հանձնել է թուրքերին, նրա համբերությունը հնարավոր է՝ վերջնական կհատի։


Լրահոս

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»