Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ իշխանությունը գործնականում փորձում է քպացնել ՀԷՑ-ը՝ հնարավոր ընտրություններին ընդառաջ: Այսինքն, գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ, որն ունենալու է ծանրագույն հետևանքներ ոչ միայն ՀԷՑ-ի, այլև ընդհանրապես երկրի էներգետիկ անվտանգության համար:


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի՝ երեկվա ասուլ իսում բարձրաձայնված տվյալները ուղղակիորեն գալիս են հաստատելու մեր նշածը: Այսպես. ՀԷՑ-ից մոտ 45-50 աշխատակից է հեռացվել այս ընթացքում: Հարկավ, կարող է թվալ, որ ՀԷՑ–ի 6800 աշխատակիցների շարքում դա առանձնապես մեծ թիվ չէ:

Բայց, ինչպես ասուլիսում նշվեց, խոսքը հիմնականում ՀԷՑ ենթակառուցվածքի տարբեր օղակների ղեկավարների մասին է: Իսկ եթե հաշվի առնենք, որ նրանց փոխարեն նշանակվել են անձինք, որոնց մասնագիտական միակ «արժանիքը» քպական լինելն է, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչ է կատարվելու երկրի էներգետիկ անվտանգության ու էնեգամատակարարման համակարգում առանցքային այս ընկերության հետ ոչ հեռու ապագայում, եթե իշխանություններին հաջողվի այս տեմպերով շարունակել:Ավելին, նշվեց, որ շատ դեպքերում մարդիկ աշխատանքից ազատվել են ճնշումների ազդեցության տակ, կամ ասվել է, որ նրանց հեռացնում են, որովհետև «այլ քաղաքական հայացքներ ունեն»:

Ու դժվար է չհամաձայնել Ղազինյանի դիտակմանը, որ «գլխատելով ՀԷՑ-ը՝ բերում են քպականների կամ քպամերձ անձանց, պարտված թեկնածուների», այդպիսով՝ նպատակ չեն հետապնդում բարելավել ՀԷՑ-ի աշխատանքը:


Մյուս հատկանշական հանգամանքն այն է, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանն առաջին անգամ միայն անցյալ տարի՝ 2024-ին է դիվիդենտներ ստացել ընկերության գործունեությունից: «Ութ տարի որևէ դրամ չի վերցրել իր շահույթից։ Այս պահին Սամվել Կարապետյանը 70 միլիարդ դրամ շահաբաժին ունի ստանալու։ Ի՞նչն էր խանգարում նրան իր շահույթը վերցնել։

Ընդամենը ՀԷՑ-ը սնանկանալու էր»,-ասում է Ղազինյանը։ Մյուս կողմից՝ նա շարունակաբար, իր միջոցների, իր շահույթի հաշվին տարեկան 150 մլն դրամ լրացուցիչ միջոցներ տրամադրելով՝ որոշակի նիշի վրա է պահել ՀԷՑ-ի հատկապես ցածր ու միջին օղակների աշխատողների վարձատրությունը:Ի՞նչ ունենք «չոր մնացորդում»: Իսկ ունենք այն, որ ևս մեկ անգամ համոզվում ենք՝ Նիկոլ Փաշինյանը, իր նեղ քաղաքական, նաև անձնական շահերն ու քմահաճույքները բավարարելու համար խաղում է ոչ միայն 6800 աշխատող ունեցող խոշոր ընկերության ճակատագրի, այլև մի ամբողջ երկրի էներգետիկ անվտանգության հետ:

Իսկ այն, որ այդ քաղաքական քմահաճույքների համար տուժելու է նաև երկրի բյուջեն, երկիրն ընդհանրապես, արդեն առանձին քննարկման թեմա է...

Լրահոս

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ
Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին
ՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնի
ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները
Իրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան
Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են
Milliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծել
NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների
Կարևոր
Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն
Axios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները
«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը
Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել
Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա
Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն
Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»
Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն

Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»

Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը

Հայկ Սարգսյանը պատժվեց խոսելու համար. ՔՊ-ին քննադատելը պատժելի է. «Ժողովուրդ»

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

ՆԳՆ-ում արգելել են օգտվել «Ծնողական ժամ»-ից. ներքին հրահանգ կա՞. «Ժողովուրդ»

Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»

ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը 2010 թվականին ազատազրկման է դատապարտված է եղել. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Հայկ Սարգսյանն այդքանով չի պրծնելու

«Հրապարակ»․ Բանտում քաղաքապետ է «աշխատում»

Ո՞ր երկրի քաղաքացի է Եղիշե Մելիքյանը և ինչու որդին բանակում չի ծառայում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»