Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրազեկում՝ Խաչվերացին («Սըրբխեչին») հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու վերաբերյալ


Սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը հանդիպող կիրակի օրը (այս տարի՝ սեպտեմբերի 14-ին) Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:Այն նվիրված է Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման ու փառաբանության հիշատակին: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել:Պատմությունն ավանդում է, որ 614 թ-ին պարսից Խոսրով Բ Փարվեզ (590-628թթ.) թագավորը հարձակվեց Երուսաղեմ քաղաքի վրա և գրավեց այն: Պարսից զորքն ավերակների վերածեց քաղաքը, ժողովրդի մի մասին սրի քաշեց, մի մասին էլ գերի տարավ: Պարսից զինվորները թալանեցին նաև Ս. Հարություն տաճարը՝ իրենց հետ տանելով այն Խաչը, որի վրա խաչվել էր Հիսուս Քրիստոսը:Հունաց Հերակլ կայսրը, որը աստվածապաշտ էր ու քրիստոսասեր, չհանդուրժեց Խաչափայտի գերեվարումը: Ս. Խաչը վերադարձնելու համար նա սրբազան պատերազմ սկսեց Խոսրով արքայի դեմ: Հերակլի զորքում կռվում էր նաև հայկական զորագունդը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:Աստված տեսիլքով հայտնվեց կայսրին ու ասաց. «Դու կհաղթես այս պատերազմում, որովհետև քո գործն արդար է»: Այդպես էլ եղավ. Հերակլը հաղթեց և ազատագրեց Տերունական Խաչը: Հաղթական զորքը, ժողովրդի մեծ բազմության հետ միասին, ցնծությամբ և փառաբանությամբ Պարսկաստանից, Հայաստանի միջով անցնելով՝ Խաչը բերեց Երուսաղեմ և կրկին զետեղեց Ս. Հարություն տաճարում:Խաչվերացին ժողովուրդը բազմաթիվ ուխտագնացություններ է կատարում, հատկապես Ս․ Խաչի անունը կրող սրբավայրեր:Խաչվերացի կամ Սըրբխեչի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Տոնը կոչել են նաև Ուլնոց: Խորոված ուլը կոչվում է «խրովու», իսկ ուլի ճարպով ներծծված ձավարի փլավը` «քաշկակ»: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել: Տոնին նվիրված կերակրատեսակներից են ուլի խորովուն, մշոշը, ղափաման, գաթան, ոսպով շորվան:Խաչվերացի տոնին բոլոր եկեղեցիներում կատարվում է խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն:Կիրակի երեկոյան մեծ հանդիսավորությամբ կատարվում է Խաչվերացի թափորը: Եկեղեցում խաչը զարդարում են գույնզգույն ծաղիկներով և ռեհանով և դուրս հանելով՝ պտտեցնում եկեղեցու շուրջը, որն արձագանքն է Խաչափայտի՝ գերությունից հետ դարձնելիս Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հետ՝ դեպի Երուսաղեմ տանելու: Կատարվում է անդաստանի կարգ:Քահանան խաչակնքում և օրհնում է աշխարհի չորս կողմերը՝ խաղաղություն հայցելով Աստծուց և վարդաջուր ցողում հավատացյալների վրա: Արարողությունից հետո սկսում է երեկոյան ժամերգությունը:Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին`հետները ունենալով մրգեղեն, հատկապես խաղող, ձմերուկ, խմորեղեն, կաթնասեր, կանաչեղեն, պանիր: Այդ օրը գերեզմանատուն տարվող մրգերը «նան ու տրի» էին կոչում:Տեղեկացնենք, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել  կառավարության որոշմամբ, սակայն այս տարի կառավարությունը այդպիսի որոշում չի ընդունել:Այսպիսով, Խաչվերացի հաջորդող սեպտեմբերի 15-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

Լրահոս

Մոդի. Նյու Դելին և Լոնդոնը հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի
Մոդին ասել է, որ Հնդկաստանը կողմ է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական ​​լուծմանը
«Ելք չկան» թուլամորթի զրույց է, թո՛ղ հրաժարական տա, ոչ թե տանի կործանման․ պահեստազորի փոխգնդապետ
Արցախը Նիկոլի հոր տունը չէր, որ վաճառեց․ նույնը սպասվում է Հայաստանին, պետք է պայքարենք․ հերոսի մայր
«Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ որդին նշանակվեց Վայոց ձորի մարզպետ
Բոլոր նախկին պաշտոնյաներին եմ ասում՝ ո՞ւր եք կորել, նյութապաշտ եք, ինչո՞ւ ժողովրդի հետ չեք խոսում
Մեծ Բրիտանիայում Ուկրաինային կոչ են արել իրականացնել այնպիսի գործողություն, որը «կսպառնա Ղրիմին»
Աբբաս. Գազայի հատվածի նկատմամբ գերիշխանությունը պատկանում է Պաղեստինի պետությանը
Մակրոնը պատրաստակամություն է հայտնել օգնել Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը
Զելենսկին նոր պայման է առաջադրել Թրամփին
Վերջ տվե՛ք արցախցիների անունից խոսելը․ երբ նորմալ առաջնորդներ ունենանք՝ կվերդառնանք Արցախ․ Իսրայելյան
Իսրայելը Գազայից իր զորքերի դուրսբերման առաջին փուլը կավարտի 24 ժամվա ընթացքում․ Reuters
Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Ալիևի միջև Դուշանբեում կայանալիք հանդիպումը
Իսրայելի ֆինանսների նախարարը կոչ է արել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը պատանդների փոխանակումից հետո
Պուտինը և Ռախմոնը շարունակել են բանակցությունները ընդլայնված կազմով
Ynet. Զորքերի դուրսբերումից հետո Իսրայելը կպահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի 53%-ի նկատմամբ
Reuters. Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր կստորագրեն հոկտեմբերի 9-ին
Reuters. Նեթանյահուն կառավարության նիստ կգումարի՝ Գազայի հետ համաձայնագիրը հաստատելու համար
Էրդողանը խոստացել է ուշադիր հետևել Գազայի վերաբերյալ համաձայնագրերի կատարմանը
ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում չէ․ Կառավարությունը նիստ է հրավիրել

Լրացուցիչ նորություններ

...

Արցախը Նիկոլի հոր տունը չէր, որ վաճառեց․ նույնը սպասվում է Հայաստանին, պետք է պայքարենք․ հերոսի մայր

Լույսը վառի´ր. Կինն ու գումարը

Կապանի որոշ հասցեներում գազ չի լինի

Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու

ԱԺ բյուրոյի անդամները չընդունեցին Մակրոնի հրաժարականը․Գազա ուղևորվող ևս մեկ նավատորմ է կանգնեցվել (տեսանյութ)

Արդարադատության նախարարն «Արթիկ» ՔԿՀ-ում ծանոթացել է շենքային պայմաններին

Տոնական միջոցառումների ընթացքում կփակվեն կենտրոնական փողոցներ

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրանյութ պատրաստելու դեպք են բացահայտել

«Զավիկի ղարս»-ի հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ինչ խախտումներ են հայտնաբերվել

Վեհափառն Արցախի պետական այրերի հետ քննարկել է հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները

ԱՄՆ-ին նախազգուշացրել են Իսրայելի ճակատագրի կրկնությունից. Զախարովան կատակել Է Մակրոնի մասին (տեսանյութ)

Կալանավորված Արսեն Ղուկասյանը ունի սրտի 9 ծանր հիվանդություն․ փաստաբան (տեսանյութ)

Սիբիրից՝ հաղթանակով

Հայտարարագիր է ներկայացրել 123 հազար 228 անձ. ՊԵԿ

Մարզերում և Երևանում երկար ժամանակ լույս չի լինելու

ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլը Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել է ՄԹ-ի աջակցությունը կրթական բարեփոխումներին

Մեր կյանքի ճամփան ու գործի նպատակը ազգին, եկեղեցուն ու Հայրենիքին ծառայելն է․ Արամ Ա Վեհափառ

«Էդ խմբերի մեջ էր նաև Արսեն Ղուկասյանը»․ կալանքից մինչև ծնողների լռեցման փորձ (տեսանյութ)

Երևանի սննդի օբյեկտում կասեցվել է մայոնեզի արտադրությունը

Իսրայելը գտնվում է մուրճի և սալի միջև. WSJ.Ֆրանսիայի վարչապետի նստավայրի մոտ պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)