Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ստեփանավանի թատրոնի վերականգնումը կնպաստի համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ թարգմանիչ, բանաստեղծ, կինոդերասան Գագիկ Շիրմազանը բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել Ստեփանավանի թատերական կյանքի ժամանակագրությանը՝ սկսելով այն 1883 թ.-ից և ավարտելով 1988 թ.-ով, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավերվում է նաև Ստեփանավանի մշակույթի պալատի շենքը, որտեղ ներկայացումներով հանդես էր գալիս թատրոնը: Նա մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչ թատերական ներկայացումներ են բեմադրվել, որ դերասաններն ու դերասանուհիներն են հյուրընկալվել քաղաքի թատրոնում: Ներկայում պետության և Ստեփանավան համայնքի ներդրումների շնորհիվ հիմնովին վերանորոգվում է մշակույթի պալատը: Պարոն Շիրմազանն էլ իր հոդվածը հետևյալ կերպ էր ավարտել. «...մշակույթի պալատը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները՝ միմյանց հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»»: Հենց սա էլ առիթ դարձավ նրա հետ մեր զրույցի: Ստեփանավանում թատրոնի առկայության անհրաժեշտության մասին խոսելիս զուգահեռներ ենք տանում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի հետ: Շիրմազանն ասում է՝ այսօրվա պայմաններում սխալ կլինի մտածել, որ պետական թատրոնը կարող է սպասարկել ամբողջ մարզի բնակչությանը, բավարարել նրա մշակութային պահանջներն ու հետաքրքրությունները: «Երբ տարբեր առիթներով հրավիրվել եմ Վանաձորի թատրոն՝ ներկա գտնվելու ներկայացումների, տեսել եմ, որ թատրոն է այցելում Վանաձորի հասարակությունը: Այո, նույն թատրոնը կարող է հյուրախաղերի գալ Ստեփանավան, բայց հյուրախաղերը հաճախակի չեն կարող լինել, տարաբնույթ խնդիրներ կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նա: Վերհիշելով Ստեփանավանի թատրոնի անցած ճանապարհը՝ նշում է՝ երբ դրա կարգավիճակը պետականից փոխվեց ժողովրդականի, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: «Որոշակի դերասանական տաղանդով օժտված մարդիկ, որոնք աշխատում էին տարբեր ձեռնարկություններում, մասնակցում էին ժողովրդական թատրոնի ներկայացումներին: Ներգրավվածությունն ավելի էր լայնանում: Բավականին լավ ավանդույթներ էին ձևավորվել: Օրինակ՝ երբ դեռ երեխա էի, լավ եմ հիշում, որ թատրոնում ցանկացած նոր ներկայացման մեր ընտանիքը պետք է ներկա գտնվեր: Ներկայացումներն առիթ էին նաև, որ քաղաքի մտավորականության ներկայացուցիչները շփվեին իրար հետ: Եթե այն ժամանակ խոսք լիներ թատրոնի մասին և զրուցակիցդ չկարողանար քեզ հետ զրուցել այդ թեմայի շուրջ, բոլորը զարմանում էին՝ դու այս քաղաքից չե՞ս, թատրոնում չե՞ս եղել: Եվ մարդիկ փորձում էին այդ մակարդակը պահել: Մթնոլորտը լրիվ այլ էր, հիմա դա չկա: Ատեփանավանի մշակույթի պալատը, դրա պտտվող բեմը միշտ է գրավել ստեղծագործողներին: Տեխնիկական այդպիսի հնարավորություններով շատ քչերը կարող էին պարծենալ: Դեռևս խորհրդային վերջին տարիներին Հրաչյա Ղափլանյանը Դրամատիկական թատրոնը մշտապես հյուրախաղերի էր բերում Ստեփանավանի մշակույթի պալատ: Նրանք նաև վարպետաց դասեր էին կազմակերպում այստեղ գործունեություն ծավալող դերասանների համար»,-հավելում է մեր զրուցակիցը: Շիրմազանն իր համար նպատակ է սահմանել՝ Ստեփանավանի թատրոնը պետք է վերականգնել: Նա արդեն իսկ զրույցներ է ունեցել թատերական տարբեր գործիչների հետ, նրանցից ոգևորության և աջակցության խոսքեր լսել, այժմ ցանկանում է կոնկրետացնել այդ շփումները և հասկանալ, թե տեխնիկական ու ստեղծագործական կազմի առումով ինչ քայլերի հերթականությամբ պետք է առաջ շարժվել: «Կապերի հաստատում, նախնական համաձայնություններ՝ մասնակցության, օգնելու, կազմակերպելու: Առաջին քայլերը սկսել եմ, սա իմ կյանքի նպատակն է: Կարևոր է նաև, որ մշակույթի պալատում ավարտվեն վերանորոգման աշխատանքները»,-ասում է նա: Ընդգծում է՝ այսօր նպատակը թատերախումբ ստեղծելն է, որը հեռանկարում կունենա քաղաքային թատրոն դառնալը: «Սկզբում քասթինգ կիրականացնենք, փոքրիկ թատերախումբ կձևավորենք և կսկսենք մեր ներկայացումները: Այսօր կա այն պրակտիկան, որ տարբեր թատրոններից դերասանների և ռեժիսորների են հրավիրում այլ թատրոններ, սա ևս կարող ենք մեծապես կիրառել: Չպետք է պատնեշներ դնենք մեր և մյուս ստեղծագործական կոլեկտիվների միջև: Հակառակը՝ կարծում եմ, որ Աբել յանի անվան պետական թատրոնը կարևոր դերակատարում կունենա, օրինակ՝ նույն վարպետաց դասեր անցկացնելու առումով: Մշակույթի տանն այսօր էլ գործում է թատերական խմբակ դպրոցահասակ երեխաների համար: Կան նաև ասմունքի, ձեռագործ աշխատանքների խմբակներ, ինչպես նաև պարի համույթ: Այսօր քաղաքում հետաքրքիր ուսումնական հաստատություններ ունենք: Դպրոցները մի կողմ դրած՝ գործում են Գյուղատնտեսական պետական քոլեջը, Ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնաճյուղը: Այսինքն՝ կան ուսանողներ, որոնց ևս պետք է ներգրավել ստեղծագործական մթնոլորտի մեջ: Գուցե շատերն իրենց մեջ բացահայտեն սերը դեպի թատրոնն ու բեմը: Հեռախոս, ինտերնետ, ամեն ինչի գոյությունը հասկանալի է, բայց կենդանի շփումն անփոխարինելի է: Իհարկե, ներկայացումները ևս պետք է հետաքրքիր լինեն: Դրանցում հանդիսատեսն ինքն իրեն, իր հարևանին ու բարեկամին պետք է տեսնի, իրադարձությունները ու կերպարները պետք է մեր կյանքից վերցված լինեն»: Ստեփանավանում թատրոնի գործարկումն ուղղված է քաղաքում մշակութային մթնոլորտի վերականգնմանը: «Այդ մթնոլորտը հատուկ է եղել Ստեփանավանին: Սա արդյունաբերական քաղաք չէ, այն ավելի շատ հանգստի, զբոսաշրջության, մշակութային կենտրոն է եղել: Օրերս Ստեփանավանում նշվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի հայտարարած ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը: Մշակույթի պալատը բավականին գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: Թումանյանական մոտիվներով շատ հետաքրքիր ներկայացում էր բեմադրված տարբեր հերոսներով: Բոլորն էին նշում, որ «կարոտ» են նման միջոցառումների: Ունենք մշակույթի և ժամանցի կենտրոն, որը ստեղծված է Ստեփան Շահումյանի թանգարանի հիման վրա: Այն դարձել է Ստեփանավանի այցեքարտն իր փոքր բեմով ու փոքր դահլիճով: Օրերս Երևանի կամերային երգչախումբը ելույթ ունեցավ այդտեղ: Նրանց ելույթը նվիրված էր Կոմիտասի 155-ամյակին: Այն հրաշալի ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից»,-ասում է մեր զրուցակիցը: Մշակույթի տարածման կարիք ունենք հատկապես մարզերում, քանի որ երբեմն տպավորություն է, թե ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերի պարագայում՝ մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում: «Շատ բան կախված է ոլորտի պատասխանատուների վերաբերմունքից: Իմ այս նախաձեռնությունը ողջունել է նաև Ստեփանավան համայնքի ղեկավարը՝ Արմեն Գրիգորյանը: Առանց իր պատրաստակամության և աջակցության նման նախաձեռնություն կյանքի կոչելը բարդ կլինի»,- եզրափակում է Գագիկ Շիրմազանը, որն այժմ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդականն է:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան
Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան
ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը
44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել Իսրայելին
Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան
Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անունները

Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է

Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»

«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել»

«Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում

Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»

«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել

Խոսո՞ւմ եք ձեր ընտանի կենդանու հետ․ գիտնականները պարզել են՝ ինչ է դա նշանակում

102-րդ ռազմաբազան դուրս կգա՞․ Փաշինյանի քայլերի վտանգավոր սցենարը

Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փաշինյանը ցուցակ է կազմում

«Շերիֆը» չի ընդունել մեղադրանքը. Մարտի 1-ի գործերից մի քանիսը կարող են դատարան չհասնեն․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նախկին նախագահների հետ կապի մեջ է

Արզնիում սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ պայքար՝ 9 մանդատի համար․ «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինեն

Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համար (տեսանյութ)

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին