Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոլեգնող հրդեհներ. իրավիճակ, որը բացահայտում է խորքային թերությունները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած բնական աղետները, մասնավորապես անտառային հրդեհները, առավել քան երբևէ, դարձել են համաշխարհային օրակարգի առանցքային հարցերից մեկը։ Գլոբալ տաքացման գործընթացի պայմաններում ամեն տարի բազմաթիվ երկրներում ականատես ենք լինում սովորականից բարձր ջերմաստիճանի, որն էլ պատճառ է դառնում խոշոր հրդեհների։ Ընդ որում, եթե նախկինում հրդեհները հիմնականում ամռան ամիսներին բնորոշ երևույթ էին, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել, ու արդեն խոշոր հրդեհներ սկսվում են նաև տարվա մյուս եղանակների ընթացքում։ Նոյեմբերի վերջին Տավուշի և Գեղարքունիքի մարզերում բռնկված հրդեհները դրա վառ օրինակ են։

Դրանք նաև բացահայտեցին համակարգային այն թերությունները, որոնք առկա են Հայաստանում հակահրդեհային կառավարման ոլորտում։ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում արձանագրված հրդեհները փաստացի ցույց տվեցին, որ կլիմայական նոր պայմաններում ավանդական հակահրդեհային միջոցառումները, ինչպիսիք են, օրինակ՝ անտառային ու դրան հարակից տարածքների պարբերական մաքրման աշխատանքները, հաճախ բավարար չեն։ Այս համատեքստում բացահայտվեց նաև տեխնիկական ռեսուրսների և մարդկային կարողությունների սահմանափակությունը։ Հաճախ հրշեջ տեխնիկան դժվարությամբ էր հասնում հրդեհի օջախներին՝ պայմանավորված անտառային ճանապարհների վատ վիճակով, տեղանքային բարդություններով և նույնիսկ կազմակերպչական թերություններով։

Նման իրավիճակում մեծապես անհրաժեշտ է հակահրդեհային կառավարման նորարարական մոտեցումների ներդրումը, որոնք թույլ կտան ոչ միայն արագ արձագանքել արդեն բռնկված հրդեհներին, այլև մեծապես ուշադրություն դարձնել կանխարգելիչ ռազմավարության մշակմանը։ Իսկ կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը պետք է ներառի ոչ միայն անտառտնտեսական, այլև համայնքային մակարդակի համալիր գործունեություն։ Տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության և քաղաքացիական հասարակության ներգրավումը հակահրդեհային աշխատանքներում կարող է էապես բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը։ Մյուս կողմից՝ համայնքների իրազեկվածության բարձրացումը, բնակչության կրթությունը բնական աղետների կանխարգելման և արձագանքման ոլորտում, կամավորական շարժումների զարգացումը կարող են դառնալ այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել հրդեհի բռնկման վտանգը, արագորեն արձագանքել և նվազեցնել վնասները։ Այս համատեքստում միջազգային փորձի կիրառումը, օրինակ՝ զարգացած երկրների օրինակով անտառային հսկիչ համակարգերի, հեռահար մոնիտորինգի, ցանցային իրազեկման և արագ արձագանքման նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, կարող են զգալիորեն բարձրացնել հակահրդեհային կառավարման հնարավորությունները։

Հայաստանում հաճախակի դարձած հրդեհներից հետո ակնհայտ է դառնում հակահրդեհային քաղաքականության և օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությունը։ Արագ փոփոխվող կլիմայական պայմաններին զուգահեռ նոր տեսակի ռիսկերի ի հայտ գալը պահանջում են հակահրդեհային քաղաքականության ամբողջական վերանայում՝ այն դարձնելով ավելի կանխատեսելի, ճկուն և գիտահեն։ Անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները հակահրդեհային ծառայությունների համար, այլև խթանել մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և տեղական համայնքների մասնակցությունը։

Հակահրդեհային միջոցառումների արդյունավետության բարձրացման համար առանցքային նշանակություն ունի նաև միջգերատեսչական համակարգվածությունը։ Հաճախ պետական մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ։ Սա հանգեցնում է ոչ միայն հրդեհների ուշ հայտնաբերման և դանդաղ արձագանքման, այլև վերականգնման աշխատանքների դանդաղ ընթացքին։

Կլիմայական փոփոխությունների և հրդեհների պայքարում առանցքային է նաև գիտահետազոտական և կրթական բաղադրիչը։ Հրդեհների կանխարգելման, կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ստեղծել գիտական կենտրոններ, որոնք կզբաղվեն ռիսկերի գնահատմամբ, մոնիտորինգի համակարգերի մշակմամբ, կանխարգելիչ ռազմավարությունների մշակմամբ և տեղական պայմաններին հարմարեցված տեխնոլոգիաների ներդրմամբ։

Հարկավոր է նաև տարեցտարի բարձրացնել հակահրդեհային պատրաստվածության կրթական մակարդակը ինչպես մասնագետների, այնպես էլ լայն հասարակության շրջանում՝ կազմակերպելով ուսումնավարժանքներ, տեղեկատվական արշավներ և հանրային իրազեկման ծրագրեր։ Ու հատկապես կարևոր է այն մոտեցման արմատավորումը, թե ինչպես պետք է զերծ մնալ շրջակա միջավայրի աղտոտումից, որը նույնպես լրացուցիչ գործոն կարող է դառնալ հրդեհների առաջացման և տարածման համար։

Կանխարգելիչ միջոցների խորքային գիտակցումը թույլ կտա ոչ միայն պաշտպանել Հայաստանի անտառային և գյուղատնտեսական ռեսուրսները, այլև պահպանել երկրի էկոլոգիական կայունությունն ու մաքուր միջավայրը, ապահովել համայնքների տնտեսական զարգացումը և բարձրացնել բնակչության անվտանգության մակարդակը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից
Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ
Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը
Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է
Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով
ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել
Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան
Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն
Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում
Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան (տեսանյութ)
Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ
Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը
Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր
Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ
ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել
Կարևոր
Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր

Լրացուցիչ նորություններ

...

Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից

Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան

Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ

Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը

Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր

Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն

33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը

Ալիեւից շատ է ուզում

Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը

Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան

Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում

Փաշինյանը հավաքել է ուժայիններին․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են․ Ալիեւը չի թաքցնում գոհունակությունը

Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

Ալիեւը չի թաքցնում իր գոհունակությունը

ՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նա

Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են

17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համար

Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին

Երևանին կոլապս է սպասվում․ 6 սուպերմարկետ՝ մեկ փողոցում, շրը’խկ, ամեն ինչ կանգնելու է