Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Գլխավոր դատախազի վարքը ծիծաղ է առաջացրել իրավապահ համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իրավապահ համակարգում ՀՀ գլխավոր դատախազության գործելաոճը ծիծաղ է առաջացրել։ Բանն այն է,որ ՔՊ-ի ջարդարարների վարքը՝ ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու հրապարակային փաստը, ՀՀ դատախազությունը այստեղից այնտեղ է ուղարկում, մինչդեռ իրավապահները ներքին խոսակցության ժամանակ ասել են, որ գլխավոր դատախազը ամեն ինչ տեսել է իր աչքով, այդ փաստերի էլ ինչերը պետք է ստուգվեն։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական գրություն էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցանքի մասին, և Երեւանի դատախազի տեղակալ Ա. Վարդանյանից պատասխան էինք ստացել: Մասնավորապես, գրության մեջ նշվում էր, որ հուլիսին 9-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից գլխավոր դատախազին հասցեագրված հանցանքի մասին հաղորդումը, Երեւան քաղաքի դատախազությանը վերահասցեագրված դիմումը այս անգամ էլ ուղարկվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հ. Մանանդյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։

Իսկ վարչական շրջանների դատախազի տեղակալ Հ. Մանասյանն էլ գրություն է ուղարկել ՆԳՆ ոստիկանության համայնքային Արաբկիրի բաժնի պետ Ռ. Ներսիսյանին՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Ասել է թե՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատախազությունը եւ Արաբկիրի ոստիկանությունը ստուգում են ԱԺ դահլիճում ուղիղ եթերով ցուցադրված ՔՊ-ականների ծեծը։Իրավապահների շրջանում այս գրությունը ծիծաղ է առաջացրել․ ի՞նչ ստուգողական գործողություն, երբ ամեն ինչ գլխավոր դատախազի աչքի առաջ է եղել, ու նա էլ կարեւոր վկան է եղել ծեծի։

Ավելին՝ ամեն ինչ ակնհայտ է եղել․ կան բազմաթիվ տեսանյութեր, որոնցից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հաղորդմանը կից ուղարկել է Դատախազություն։ Ստացվում է՝ Դատախազությունում ուզում են ցույց տալ, թե գործ են անում, մինչդեռ կատարված ակնհայտ հանցանքի վրա աչք են փակում։

Հիշեցնենք՝ հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որն ամբողջ երկրի անունից պատասխանատու էր արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։

«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հուլիսի 9-ին պաշտոնապես հաղորդում էր ներկայացրել նույն գլխավոր դատախազին՝ պահանջելով քննել հանցագործության փաստը։

Մեր ներկայացրած հաղորդման մեջ հստակ անուններով նշվել են իշխանական այն պատգամավորները, որոնք ներգրավված էին ֆիզիկական եւ բարոյական բռնության դրսեւորման գործողություններում»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ
ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել
Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ
2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան
Աքսում․ քարե հսկաների քաղաքը
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ
ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձությունները
Երեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»