Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սահմանազատումից հետո մեզ մոտ իրավիճակն ավելի անվտանգ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- ասաց Աղաբաբյանը։Նրա հավաստմամբ՝ Նոյեմբերյան համայնքում ու հարակից գյուղերում բնակիչների կյանքն ավելի է աշխուժացել, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող մեծ միջոցառումները։ «Այս տարի ևս Կողբում, ավանդույթի համաձայն, մեծ ոգևորությամբ նշեցինք Վարդավառի տոնակատարությունը։ Տարեց տարի շատ ավելի մեծ շուքով ու ավելի մեծ քանակի մարդկանցով, թե՛ տեղացիներ, թե՛ հյուրեր, նշում ենք սպասված միջոցառումը։ Վարդավառի տոնը միայն ջրոցին կամ ուրախ տրամադրությունը չեն, դա նաև մարդկանց համախմբելու հիմք է, մեր ինքնության առհավատչյան, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը պահպանելու խորհուրդը։

Մենք այնպես ենք համադրում բոլոր այս գործոնները, որ միջոցառումը դառնա խորհրդանշող իրադարձություն։ Ամեն տարի փորձում ենք նոր բան մատուցել ժողովրդին։ Նոյեմբերյան խոշորսցված համայնքը ներառում է 17 գյուղ, ուստի բոլոր բնակավայրերից կազմակերպում ենք բնակիչների մասնակցությունը, ովքեր արդեն ինտեգրվել են գործընթացին»,- ասաց Արսեն Աղաբաբյանը։Նա հավելեց, որ երկու տարի առաջ մասնակիցների թիվը մոտ 10 հազար էր, իսկ այս տարի հաջողվեց հատել այդ սահմանը։ «Պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը Կողբում արդեն իսկ մեծ իրադարձություն էր՝ ենթադրելով ավելի բարձր մակարդակ։ Թվում է, թե Նոյեմբերյանը բավականին հեռու է մայրաքաղաքից, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մեր հայրենակիցներին գալ և ակտիվորեն մասնակցել տոնակատարությանը։ Այն մշակույթը, որն առկա է այստեղ և մենք ամեն օր զարկ ենք տալիս դրա զարգացմանը, միանշանակ վկայում է մեր ինքնության մասին։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի խթանենք մշակութային կյանքը։ Բոլորովին վերջերս մեզ մոտ բացվեց արվեստի դպրոցը։ Արդեն իսկ գործում է Կողբի գեղարվեստի դպրոցը։ Սուբվենցիոն ծրագրերով մշակութային տների վերանորոգումն ինքնանպատակ չէ, քանզի առկա է մշակութային ռեսուրսը»,- ասաց խոշորացված համայնքի ղեկավարը։     Նրա տեղեկացմամբ՝ 2006 թվականից Կողբի մշակութային տանը գործում է տիկնիկային թատրոն։ Աղաբաբյանի եղբայրը երևանաբնակ կողբեցիների հետ տարիներ առաջ պատվիրեց 23 տիկնիկներ ու նվիրեց մշակույթի տանը: Կառույցի տնօրեն Սասուն Մուրադյանը նույնպես պատրաստեց տիկնիկներ, որոնք մարմնավորում էին Թումանյանի հեքիաթների կերպարներին։ Թատրոնը հաճախ այցելում է մարզի դպրոցներ և մանկապարտեզներ՝ անվճար բեմադրելով հետաքրքիր ներկայացումներ։ Կողբն ու Նոյեմբերյանն ունեն նաև մեծ թատրոններ, որտեղ բեմադրվում են հայ և արտասահմանյան դրամատուրգիայի դասական հայտնի ներկայացումները։ «Միշտ դահլիճները լեփ-լեցուն են հանդիսականներով։ Ասում են, թե իբր ժողովուրդը թատերասեր չէ և չի հաճախում թատրոն, բայց իրականում կարող եք գալ մեզ մոտ և համոզվել հակառակում։ Անհրաժեշտ է ճիշտ մատուցել մշակույթը ժողովրդին և ստեղծել ամուր կապ։ Երբեմն մշակույթի մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ դրանով պետք է ազգը ներկայանա աշխարհին: Սակայն դրանք այն արժեքներն են, որոնք պետք է միշտ լինեն առաջնային, գտնվեն ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Իմ մասին ասում են, որ «յոթ երգ գիտեմ, յոթն էլ մշակույթի մասին», բայց դրանից միայն ուրախանում եմ, որովհետև փորձում ենք մեր համայնքների կյանքն ամեն օր լուսավոր դարձնել։ Այդ գործում ինձ մեծապես օգնում են տարբեր համայնքների երիտասարդները, ովքեր ներկայանում են հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով, հետևաբար փորձում ենք դրանք կյանքի կոչել»,- նշեց մեր զրուցակիցը։Աղաբաբյանի հավաստմամբ՝ համայնքից չբացակայելու, չհեռանալու նախադրյալներն արդեն ստեղծվել են։ Կողբ գյուղում թվային ստուդիա հիմնելու հավակնոտ ծրագիր է իրականացվել «Կողբ» հիմնադրամի ջանքերով։ Այսօր ստուդիայում կարելի է ուսանել գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն, եռաչափ մոդելավորում, աուդիո գրքերի ձայնագրություն։

Ուսանողների թիվը մոտ 300 է։ Նրանցից ոմանք ստուդիայի միջոցով արդեն ստանում են գրավիչ պատվերներ արտասահմանից։ Կողբում բացվել է նաև Թումո կենտրոնը՝ ընդգրկելով մոտ 1000 պատանիների։«Մեր տարածաշրջանում հիմնական խնդիրներից մեկը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, ինչը, բնականաբար, կկանխի արտագաղթը։ Նախատեսում ենք Նոյեմբերյանում ստեղծել նաև պատկերասրահ։ Երբ ժամանակին ընկերներիս հետ Կողբի արվեստի շենքում բացեցինք պատկերասրահ, համոզվեցինք, որ տարածքն ուղղակի նեղ է, քանի որ արվեստի գործերն անհամեմատ շատ են։ Մեզ պատրաստվում են այցելել 10 արվեստագետներ՝ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի գլխավորությամբ։ Նրանք մասնակցելու են հերթական գիտաժողովին։ Շուրջ քսան տարի բնության գրկում կազմակերպում ենք նաև պլեներներ, որոնց հաջորդում են ցուցահանդեսները։ Արվեստագետները հաճույքով շփվում են մեր պատանիների՝ ապագա նկարիչների ու քանդակագործների հետ»,- մանրամասնեց Աղաբաբյանը։  Քանի որ նկարիչները գիտաժողովներից ու պլեներներից հետո իրենց նկարներից մեկական օրինակ նվիրում են խոշորացված համայնքին, հետևաբար, արվեստի գործերը կուտակվել են, ինչն էլ դրդում է մտածել սեփական մեծ պատկերասրահ ունենալու մասին, ինչպիսիք գործում են մայրաքաղաքում։ Զրույցի ընթացքում Արսեն Աղաբաբյանն անդրադարձավ նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակին։ Նա նշեց, որ տարածաշրջանը բաժանված է երկու մասի։ Դեբեդի հովտում մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, իսկ վերևի հատվածում՝ գլխավորապես անասնապահությամբ։ 

«Մենք ունենք մոտ 160 հեկտար ձիթենու եզակի այգիներ, որոնք կան միայն մեր խոշորացված համայնքում։ Ուզում ենք, որ ձիթենին դառնա մեր բրենդներից մեկը։ Ոռոգման հարցը, ցավոք, միշտ չի հաջողվում լուծել, ինչը կապված է պոչամբարների հետ, որովհետև դրանք բացելուց հետո ոռոգման ջրի մատակարարումները ժամանակավորապես ընդհատվում են։ Այդուհանդերձ մտածում ենք լուծել խնդիրն ու շատացնել ինտենսիվ այգիների քանակը։ Այդ նպատակով Կարմիր գյուղի մոտ պետական միջոցներով կառուցվում է ջրամբար՝ 8-12 միլիոն խ/մ ծավալով։ Եթե ջուրը հասցնենք գյուղացուն, նա այլևս չի ունենա արտագաղթելու ցանկություն և տրամադրություն։ Մենք ընտրել ենք լույսը և գնում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Աղաբաբյանը։Նա երախտագիտություն հայտնեց «Կողբ» հիմնադրամին, որի հետ համագործակցության արդյունքում իրականացվում են կենսական նշանակության ծրագրեր։

Նախատեսվում է մոտ ապագայում նշված հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ կառուցել գերժամանակակից մարզադպրոց, որի նմանը չկա մյուս մարզերում։ Գործընթացը մեկնարկել է, և մարզիչներն արդեն վերապատրաստվում են Երևանում։

 «Տարբեր մարզաձևերից աշխարհի առաջնություններին, ինչպես նաև երաժշտական փառատոններին մասնակցող մեր տարածաշրջանի ներկայացուցիչներին ֆինանսավորում է համայնքապետարանը։ Հաղթողներն արժանանում են լրացուցիչ պարգևատրումների։ Շատերն այսօր ուզում են մասնակցել տարբեր առարկաների օլիմպիադաներին, որովհետև գիտեն, որ «Կողբ» հիմնադրամի կողմից աշակերտներն ու ուսուցիչները ստանալու են մեկամյա կրթաթոշակ, որոշակի գումար փոխանցվելու է նաև նրանց դպրոցների ֆոնդին։ Երկիրը զարգացնելու համար պետք է ունենաս պետական մտածողություն և անվերապահորեն սիրես հայրենիքդ»,- եզրափակեց Արսեն Աղաբաբյանը։ 

Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն

Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ

Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները

Արցախի ԱԺ-ի կոչը՝ COP17-ի մասնակիցներին. Անկարան հերքում է Բաքվում հեղաշրջման մասին լուրը

29743 քկմ-ից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում․ Պապոյանը՝ պատերազմում կիրառված սպիտակ ֆոսֆորի մասին

Ես միշտ պայքարել եմ Ամուլսարի համար, առանց դրա հնարավոր չէ տնտեսությունը պատկերացնել. Գեւորգ Պապոյան

Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը

COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրը

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Խաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան

«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճում

Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոն

Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձով

Հայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնությունները

Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի

Թուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջ

Բաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում. Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողին

Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի

Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը