Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամերիկյան վարձակալի թուրքական ականջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի տարածքով անցնելիք ադրբեջանա-թուրքական տարանցիկ միջանցքի հարցը, ինչն Ադրբեջանը կոչում է «Զանգեզուրի միջանցք», դեռևս լուծում չի ստացել։Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են տալ այդ միջանցքին փաստացի արտատարածքային կարգավիճակ, իսկ հայկական իշխանությունները, որոնք սովորաբար պատրաստ են զիջումների Բաքվին, դեռ չեն կողմնորոշվել՝ ինչպես թեման ընտրողներին հրամցնել։

Ակնհայտ է, որ միջանցքը՝ այն տեսքով, ինչպես պահանջում է Ադրբեջանը, Հայաստանի ինքնիշխանության կորստի գործընթացի միանշանակ սկիզբ է, ինչը շատ լավ գիտակցում է հայկական հասարակությունը։ Հայաստանի ղեկավարության փորձերը՝ ներկայացնել Ադրբեջանը որպես բարեկամական, գրեթե եղբայրական երկիր, որը ոչ մի վատություն չի ցանկանում անել Հայաստանին, բախվում են Բաքվի իշխանությունների և ԶԼՄ-ների բուռն հռետորաբանությանը, իսկ վերջնական հաշվով՝ իրականությանը, որը կարող են հաստատել Ադրբեջանից տուժած բազմաթիվ հայ ընտանիքներ։

Սակայն Էրդողանը ներկայացրել է «ստեղծարար» լուծում՝ թաքնվել ամերիկյան մասնավոր վարձակալողի հետևում։ Ինչպես հաղորդում է Middle East Eye-ն՝ հղում կատարելով բանակցություններում ներգրավված աղբյուրներին, այս առաջարկը՝ ամերիկյան լոգիստիկ ընկերության ներգրավմամբ, առաջին անգամ ներկայացվել է հենց Թուրքիայի կողմից, և այն բարձրաձայնել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ վերջին բանակցությունների ժամանակ։Այս քայլը կարող է արտաքուստ չափազանց շահավետ թվալ. կձևավորվի տպավորություն, որ ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվում է, ինչը հայկական հասարակությանը կարող է հանգստացնել՝ իբր հենց Ամերիկան է եկել հոգ տանելու Հայաստանի մասին։Հայերին կարող է դուր գալ այն պատրանքը, թե Թուրքիան հեռացվել է այս հարցից, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված է մեր տարածաշրջանով։

Բացի դա, ԱՄՆ-ի հեղինակությունը ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի վրա, որը փորձում է պաշտպանել միջանցքի իր տեսլականը, որն, ըստ թուրքերի, չի բավարարում թուրքական շահերը ու պարունակում է չափազանց շատ պրոհայկական տարրեր, որոնք Թուրքիայի կողմից դիտարկվում են որպես... հնացած։Այս «մոգական վարձակալի տարբերակը» պաշտոնապես ներկայացրել է ԱՄՆ-ի դեսպանը Թուրքիայում՝ Թոմաս Բարրոքը։ Ստացվեց այնպես, որ Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա ճակատագիրը որոշվում է Թուրքիայի տարածքում։ Մամուլում իսկույն ծավալվեցին քննարկումներ՝ ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին, թե դա ինչով կարող է լավ կամ վատ լինել, ովքեր կշահեն, ովքեր՝ կտուժեն, ինչպես կազդի տարածաշրջանային այլ խաղացողների վրա։ Ոմանք այնպես են ներկայացնում, ասես միջանցքի վերահսկողը փոխվում է։Իրականում ոչինչ չի փոխվում։

ԱՄՆ-ը չի ավելացնում իր տարածաշրջանային ներկայությունը. նախկինի պես ներկայություն կունենա Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելու միջոցով։ Միջանցքի վարձակալումը մասնավոր ամերիկյան ընկերության կողմից (ոչ պետական կառույցի), Թուրքիայի նախաձեռնությամբ, չի դարձնում ԱՄՆ-ին շահագրգիռ կողմ թյուրքական կողմի և Հայաստանի միջև առաջացող հնարավոր հակամարտությունում և չի ապահովելու Հայաստանի պաշտպանվածությունը թյուրքական էքսպանսիայից և ինքնիշխանության կորստից։ Սա ընդամենը մարտահրավերի թմրեցման միջոց է՝ նախքան հերթական անդամահատություն։Հայաստանի համար նախատեսվում է, որ այն լինի ոչ թե տարածաշրջանային կենտրոն, այլ տրանզիտային գոտի՝ թուրքերի համար, երկիր, որն անգամ չի ունենալու իրավունք իմանալու, թե ինչ է տեղափոխվում իր տարածքով։ Իսկ երբ հայերը փորձեն բարձրացնել ձայնը, իշխանությունը ինքնավստահ կպատասխանի, որ նախագիծը ամերիկյան է, հետևաբար՝ այն անքննելի է։Այսինքն, մենք սպասում ենք կապերի խորացման ԱՄՆ-ի հետ, իսկ իրականում կստանանք ադրբեջանական բեռնատարներ Սյունիքում, որոնք չենք կարող ստուգել։Ցանկալի կլիներ, որ հայ հասարակությունը հստակ արձագանքեր այս ակնհայտորեն պրոթուրքական քաղաքականությանը, և հասկանար, որ Փաշինյանի ղեկավարությունը շարունակում է գործել Թուրքիայի շահերի ուղղությամբ։

Որքան էլ փորձեն իշխանությունները քողարկել իրենց պրոթուրքական կեցվածքը, յուրաքանչյուր դիմակի տակից ցցված են թուրքական ականջները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը
Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին
ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք
Ռուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ Զելենսկի
Բուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ Ռադև
Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների
ՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրել
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար
Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում
Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Իրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
«Мелодии любимого города». Москва приглашает на выставку к юбилеям Арно Бабаджаняна и Микаэла Таривердиева
Մոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. Պեսկով
Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան
Ռեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներ

Լրացուցիչ նորություններ

...

Condé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկում

Փաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն Բաղդասարյան

Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞ն

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին

Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞

Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին

Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունը

Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածություն

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով

Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»

Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»