Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» անվամբ կործանարար ծրագիր է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ 


«Նիկոլ Փաշինյան. ««Ակադեմիական քաղաք»-ում կլինի ավագ դպրոցների համակարգ, որտեղ կներառվեն առավել օժտված աշակերտները, որոնց տաղանդի վրա լրացուցիչ ներդրումներ անելը կդիտվի անհրաժեշտություն»։ Պարզ է, չէ՞, որ այդ «հատուկ» ավագ դպրոցների աշակերտներին, եթե գործը գլուխ բերվի, դաստիարակելու են որպես իսկական փաշինյանական ենիչերիներ։ Մասնավորապես, այդ «առավել օժտված աշակերտներին» դասավանդելու են այլընտրանքային, կեղծ Հայոց պատմություն, որտեղ, օրինակ.


— Վարդան Մամիկոնյանը մի անխելք մարդ է եղել, իսկ Վասակ Սյունին՝ «մեծ դիվանագետ», «հերոս» ու «մարտիրոս», և գուցե առհասարակ Ավարայրի ճակատամարտ չի էլ եղել, իսկ եթե անգամ եղել է, ապա հայերը «պարտություն են կրել» և անիմաստ կորուստներ կրել։ 


— Հայոց ցեղասպանությունը եղել է ոչ թե ցեղասպանություն, այլ փոխադարձ կոտորածներ՝ մի տճահ կնճիռ հայերի և թուրքերի 1000-ամյա համատեղ բարիդրացիական պատմության մեջ, իսկ եթե ինչ-որ պատճառով էլ հայերը տուժել են, ապա մեղավորը հենց իրենք են, քանի որ ազատ ապրելու ցանկություն են արտահայտել։


— Արցախը երբեք հայոց նահանգ չի եղել, Արցախյան ազատամարտն էլ չի եղել. պարզապես հայերը սկսել են խաղաղ Ադրբեջանի դեմ ինչ-որ «մուտիլովկաներ», որոնք վատ ավարտ են ունեցել հենց իրենց համար։ Եվ, իհարկե, մեղավորը կրկին իրենք են եղել։


— Հայոց ազգային-ազատագրական շարժումներն էլ ազատագրական բնույթ չեն կրել, այլ եղել են առանձին ղեկավարների ու Հայոց եկեղեցու սադրանքներ՝ անձնական շահերը սպասարկելու նպատակով։ Արդյունքում շրջակա կայսրությունները լարվել են հայերի դեմ, և զոհերի ողջ պատասխանատվությունը, բնականաբար, ընկել է հենց հայերի վրա։


— Հայոց եկեղեցին հայ ժողովրդի թշնամին է եղել դարեր ի վեր ու հիմա էլ շարունակում է իր թշնամական գործունեությունը՝ նպատակ ունենալով կործանել հայոց պետությունը և հայերին գժտեցնել իր բարի հարևանների՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ.


— Հայաստանը եղել է ոչ թե երկիր, թագավորություն, պետություն ու քաղաքակրթություն, այլ ընդամենը մի աշխարհագրական եզրույթ (տերմին), որտեղ հայերը միշտ փոքրամասնություն են կազմել։Եվ այլն, և այլն...Երբ Փաշինյանն ու ՔՊ-ականները խոսում են կրթությունից ու կրթական համակարգից, ապա պետք է հասկանալ՝ նրանք ծրագրում են իրականացնել բացառապես թուրք-ադրբեջանական շահերից բխող չարեփոխումներ՝ ջախջախելով հայոց ինքնությունը և կերտելով «նոր հայերի»՝ իրենց իսկ անհայրենիք պատկերով, թուրքական վերահսկողությամբ ու հավանությամբ։ 


Մեզ ո՛չ «Ակադեմիական քաղաք» անվամբ կործանարար ծրագիր է պետք, ո՛չ էլ այնտեղ ենիչերիներ պատրաստող փաշինյանական դպրոցներ։


ՄԵԶ ՊԵՏՔ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Հ.գ. «Հայաստանում Ակադեմքաղաք կառուցելու 10 քողարկված նպատակների» մասին դեռևս 2024 թ. մարտի 13-ին գրած հոդվածս զետեղում եմ մեկնաբանությունների դաշտում»։

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

Պատերազմ, ճգնաժամ, բռնություն․ ինչպիսի՞ սերունդ է մեծանում․ հոգեբանի մեկնաբանությունը

HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում

Միգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը

Հասարակության բևեռացում և ատելության խոսք․ Անահիտ Մանասյանն Ավստրալիայում է