Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան


Ով մերժում է Կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը, այս մասին հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։

Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։ Սիմոնը դարձավ Պետրոս՝ (Մատթ․ ԺԶ․ 18), իսկ Սողոսը՝ Պողոս (Գործք ԺԳ․ 9)։ Այս անվանակոչումները նշանավորեցին նոր առաքելություն ու հոգևոր կյանքի նոր ուղի։ Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց այս ավանդույթին։ Ամենայն Հայոց կաթողիկոսները հիշատակվում են իրենց հոգևոր անուններով, որոնք նրանց աստվածային կոչման ու հոգևոր իշխանության խորհրդանիշն են։ Այս մասին է վկայում նաև Գևորգ Զ․ Չորեքչյան հայրապետը, երբ նշում է. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ՝ հայրապետական գաղափարի մարմնացում»։

Այս իմաստով՝ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը՝ հատկապես դիտավորությամբ և հրապարակայնորեն, ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Ցավոք, վերջին ամիսներին նկատվում է չափազանց վտանգավոր և չար միտում․ պետական պաշտոն զբաղեցնող և քաղաքական որոշ «գործիչներ»՝ իրենց ելույթներում, հրապարակային խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ոչ թե նրա հոգևոր, այլ աշխարհիկ անվամբ։

Նման քայլերը, առերևույթ քաղաքական հռետորաբանության բաղադրիչներ լինելով, իրականում հարված են հայ հոգևոր ինքնությանը, մեր բազմադարյա ազգային Եկեղեցուն։ Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգևոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսևորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն Կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգևորականի նկատմամբ դիտավորյալ և միտումնավոր որևէ խոսք ու արարք․ «Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով կգործի առանց լսելու քո Տեր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի» (Բ․ Օրենք․ ԺԷ․ 12)։

Թեև այսօր իրավական առումով նման խոսքի համար սահմանված չէ պատժամիջոց, սակայն հոգևոր ու բարոյական տեսանկյունից՝ նման գործողությունները պարսավելի են և բացահայտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քողարկյալ գործողությունների իրական՝ մութ նպատակը։ Հասարակության արձագանքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում, եկեղեցական համայնքներում, հստակ վկայում է, որ հավատավոր հայորդիների ընկալմամբ՝ սա սադրիչ վարքագիծ է, նաև՝ անընդունելի և խիստ դատապարտելի արարք։ Ողջախոհ քննադատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե, ժողովրդավարության անբաժանելի մասն են, սակայն նշյալ իրավունքը չպետք է վերածվի հոգևոր արժեքների ոչնչացման կամ ազգային կրոնական արժանապատվության ոտնահարման զենքի։

Եվ ի գիտություն որոշ նորաթուխ և այդպես էլ չկայացած «գործիչների»՝ որքան էլ փորձեք Հայոց հայրապետի անձն ու հեղինակությունը նսեմացնել՝ նրան աշխարհիկ անունով դիմելով, չեք հաջողելու, քանզի ձեռնադրությամբ նրան տրված անունը, ինչպես և աստվածընկալ օծումը, չեք կարող խլել․․․ Հոգևոր անունը ոչ միայն նրա ինքնության, այլ նաև կոչման խորհրդանիշն է։

Ուստի երջանկացեք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր անունը խեղելու տկար և փոքրոգի փորձերով, քանի որ Հայոց Հայրն իր անունն ու սուրբ օծումը և հոգևոր իշխանությունը ստացել է ի հավիտյանս․ «Կաթողիկոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողովրդեանն, զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր» (Կանոնք առաքելական, կանոն Զ․)։

Հ․Գ․ Նշենք՝ որևէ հոգևորականի, առավել ևս Հայոց Հայրապետին դիտավորությամբ աշխարհական անունով դիմելը նշանակում է նրա եկեղեցական գործունեության՝ խորհրդակատարությունների և օրհնության կարգերի ինքնաբերաբար մերժում։ Այս դեպքում՝ նշանակում է մերժել 2001, 2008, 2015 և 2024 թվականների Մեռոնօրհնությունները։ Այսինքն՝ այս տարիներին կատարված բոլոր մկրտությունների, ձեռնադրությունների, եկեղեցիների և խաչերի օծումների մերժում, ինչն ինքնին մեծ մեղք է, ուստի ենթակա նաև հոգևոր պատժի․ «Եթե մահանա աշխարհական մեկը, որին պէս-պէս սխալների համար բանադրել է եպիսկոպոսը, թող նրան չթաղի քահանան, ոչ իսկ մկրտի [նրա] երեխային» (Կանոնք Սիոնի Հայոց կաթողիկոսի, կանոն ԺԹ․)։

Հ․Գ․ 1 Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք»,- նշել է Տեր Արարատը։

Լարսը բաց է

Լրահոս

2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը.Իսագուլյան
Առանց քաղաքական ուժերի համախմբման կունենանք նույն խայտառակ խորհրդարանը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Վարդենիսում դանակահարված 3 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ MakaryanNews
Խազերի մրցակցությունից խուսափելով չես զարգացնի արվեստդ. Արաքսյա Մուշեղյան (տեսանյութ)
9 ամիս այստեղ ուրիշ բան եմ տեսել, վստահ եմ` ժամանակները կփոխվեն, պատասխանատվությունն էլ կփոխվի (տեսանյութ)
Քողարկված թուրքական կառավարման են հանձնում հայկական երկաթուղիները․ Արմեն Մանվելյան (տեսանյութ)
TOP 20. Աշխարհը բռնկվել է․ Իրան-Իսրայել պատերազմ, հարվածներ ՌԴ-ում ու գլոբալ քաոս (տեսանյութ)
ԱՄՆ–Իրան․նոր պատերազմի վտանգն աճում է. Պաշտոնյաներ են ձերբակալվել (տեսանյութ)
Ասուլիս. «Գրքային դիվանագիտության արդյունավետությունը միջպետական հարաբերություններում»
Քաղաքացիները դժգոհում են՝ ապահովագրությամբ հիվանդանոցներում տեղ չկա․ ինչ պետք է անեն․ հարց նախարարին
Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան
Անգկոր Վատ․ կորած կայսրության տաճարը
Ինչ արեց, կուլ տվեցինք, ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ․ զոհվածի հայր
Ցավոք չհաջողվեց փրկել մեկ տարեկան երեխայի կյանքը, բժիշկները արեցին ամեն ինչ. նախարար
Մեծ պատերազմը մոտենո՞ւմ է․ աշխարհը լարվում է․ 3, թե՞ 4 մլն․ արցախցիներին տրվող գումարի չափը փոխվում է
ՈՒՂԻՂ․ Զոհվածի զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց
ԼՂ-ի վերաբերյալ չի եղել որոշում կայացնեմ առանց իշխանության․ Փաշինյան
Փաշինյանը որոշել է «պառադ» անել մայիսի 28-ին. անունը դրել է «հաշվետվություն» ՀՀ քաղաքացիներին
ՈՒՂԻՂ․ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին