Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանության ներսում փակ քննարկումներ են անցկացվել երկու նախարարությունների հնարավոր վերամիավորման թեմայով։ Խոսքը վերաբերում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հնարավոր միավորմանը, որի վերաբերյալ, ըստ նույն աղբյուրի, արդեն շրջանառվում է ներքին նախագիծ։ Թերթի տեղեկություններով՝ նախաձեռնության հիմնական ջատագովը համարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, որը ձգտում է սոցիալական և առողջապահական ոլորտների կառավարման մոդելը կենտրոնացնել մեկ գերատեսչության շրջանակում՝ իր ձեռքին։


Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ համակարգի ներսում արդեն նկատվում է անհանգստություն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների շուրջ։ Խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր աշխատակիցներին, որոնք անհանգիստ են հնարավոր օպտիմալացումների հեռանկարով։ Նկատվում է ընդդիմադիր հայացքների աճ առողջապահության համակարգում, օպտիմալացման մասին լուրերի ֆոնին։


Մեզ փոխանցում են անհանգստություններ այն մասին, որ ոլորտի աշխատակիցների տասնյակ հազարավոր ձայներ իշխանությունները կկորցնեն նաև համընդհանուր ապահովագրության քաոտիկ ներդրման պատճառով, որը ոլորտը հասցրել է կոլապսի, ու ամենուր բողոքներ են՝ և պացիենտների, և բուժանձնակազմերի կողմից։


Այս լարվածության մասին տեղեկությունները, ըստ կառավարական մեր աղբյուրի, քննարկման և վերլուծության առիթ են դարձել նաև ՀՀ կառավարությունում։ Հատկապես նախընտրական փուլում այս լարվածությունը ՔՊ-ին պետք չէ։ Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախարարությունների միավորման արդյունքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարող է լքել նախարարի պաշտոնը, իսկ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը լավ հարաբերություններ ունի Արսեն Թորոսյանի հետ, կարող է ներգրավված լինել միավորված կառույցում ոլորտի համակարգման գործընթացում։


Պաշտոնական մակարդակում առայժմ չեն մեկնաբանել հնարավոր միավորման վերաբերյալ տեղեկությունները»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները
Թող հաղթի ուժեղագույնը. Արայիկ Հարությունյանը նկար է հրապարակել Իսպանիա - Բելգիա խաղից
Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը
«20 տարուց ավելի եղել են ֆակուլտետի դրոշակակիրները». ԵՊՀ-ն չի երկարացրել երկու դասախոսի պայմանագիրը
Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը
Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներին
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը
Անապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն
CNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասին
Գրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելի
Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվին
Կարևոր
ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանս
ԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանը

Լրացուցիչ նորություններ

...

Մհեր Ախտոյանն ու հայրն արտերկրում անհետացել են․ Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում

«Հրապարակ»․ Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են

«Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը

«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել

«Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ

«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից

«Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ

«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»

ԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասին

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան