Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` մարդավարի․ Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել․

«Սամվել Կարապետյանը իմ ընկերն է և բարեկամը, հետևաբար չեմ բացառում, որ այն ինչ կասեմ իր ու այս օրերին Հայաստանի Հանրապետությունում իր շուրջ կատարվողի մասին, ընկալվի սուբյեկտիվ և զգացմունքային, այդ իսկ պատճառով կփորձեմ ասելիքս կառուցել հնարավորինս օբյեկտիվ և փաստերի վրա հիմնված:1․ Սամվել Կարապետյանը երբևէ որևէ իշխանության մաս չի կազմել, որևէ իշխանության օրոք որևէ պաշտոն չի զբաղեցրել, իր ֆինանսական կարողությունները և ունեցվածքը Հայաստանում չեն ձևավորվել:2․ Սամվել Կարապետյանը Հայաստանում և Արցախում իր աննախադեպ ու լայնամասշտաբ բարեգործական գործունեությունը ծավալել է՝ դա չպայմանավորելով օրվա իշխանության ով լինելու հանգամանքով կամ այդ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով:

Այս իրողության մեջ կարելի է համոզվել անգամ հպանցիկ հայացք նետելով այն բարեգործությունների շարքին, որոնք նա կատարել է այս տարիների (այդ թվում` վերջին յոթ տարիների) ընթացքում:3․ Բոլոր հայ բարերարները, այդ թվում Ս. Կարապետյանը, Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են ու հուսով եմ` հետագայում ևս կվերաբերվեն որպես հարազատ տան, օջախի, որից զուտ ակնկալում են արդարացի վերաբերմունք՝ հայրենիքի նկատմամբ իրենց վարքագծին համապատասխան:

4․ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձ իրավունք ունի ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունենալ սեփական կարծիք ու այն արտահայտել, որը կարող է չհամընկնել կամ հաճելի չլինել այս կամ այն անձի կարծիքի հետ՝ անկախ այդ անձի ով լինելու կամ որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից:5․ Հայկական սփյուռքում Սամվել Կարապետյանը յուրահատուկ դեր ունի ոչ միայն իր կատարած բարեգործությունների կամ ֆինանսական օգնությունների շնորհիվ, այլ որովհետև նա միշտ փորձել է իր ձևով օգնել մեր հայրենակիցներին՝ այդ թվում խորհուրդ տալու, հաշտեցնելու, աջակցելու, սուր եզրերը հարթելու ձևով, երբ դրա կարիքը եղել է:

6․ Ս. Կարապետյանը իրավունք ունի ունենալ իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ, արտահայտել դիրքորոշում ու կարծիք եկեղեցու շուրջ վերջին ժամանակահատվածում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, իր չափով ու ձևով ունենալ մասնակցություն այդ հարցի քննարկմանը, լուծմանը և հաղթահարմանը:7․ Սամվել Կարապետյանի խոսքի մեկնաբանման այն տարբերակը, որը դրվել է նրա նկատմամբ իրականացվող քրեական գործընթացի հիմքում առնվազն վիճելի է` հաշվի առնելով հարցերի լուծման բազմաթիվ ուղիներ և եղանակներ, որոնք կարող էին տեղ գտնել այդ բառերի ներքո (տես՝ կետ 5):8․ Կարծում եմ՝ նրա նկատմամբ վերաբերմունքը արդար չէ ու ոչ էլ` ժողովրդական լեզվով ասած` մարդավարի:

9․ Հայաստանում ստեղծված մթնոլորտի (ատելություն, անհանդուրժողականություն, հակադիր կարծիքների մերժում և այլն) առումով անելիքներ ունեն բոլորը՝ օրվա իշխանությունն առաջին հերթին, քանի որ իր հնարավորություններն այդ մասով ամենալայնն են:Հուսով եմ` իրավասու պետական մարմինները կկայացնեն տրամաբանական ու օրենքին համապատասխան որոշում` նկատի ունենալով Սամվելի կենսագրությունը:

Կարծում եմ, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման»:

Լրահոս

ՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում. Վարդևանյան
Լավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան
ՀՀ-ում ադրբեջանցիների վստահության համար «front office»-ն է գործելու, Ադրբեջանում ի՞նչ է գործելու
Թեժ լեզվակռիվ ՊԵԿ նախագահի ու լրագրողների միջև
Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը
Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
Պետական պարտքը մյուս տարի ավելացնում եք 814 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացվել սահմանադրության նոր նախագիծը
Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի
Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը
Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել
Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան
Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան
Կարևոր
Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով
Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում
Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան
Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան

Լրացուցիչ նորություններ

...

Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք. ժամանակավրեպ է. Գալյան

Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը