Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցը կրկին հանրային քննարկումների տիրույթում է։ Տարիներ առաջ այս թեման հնչեղություն էր ստացել, երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ու Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք։ Բայց 2009 թվականին իրավիճակը լրիվ այլ էր, Հայաստանն այլ դիրքերից էր հանդես գալիս, իսկ հիմա իրադրությունը ի վնաս մեր երկրի է՝ հաշվի առնելով, որ Արցախյան երկրորդ պատերազմում Հայաստանը ծանր պարտություն է կրել, իսկ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի սերտ են, քան ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանում։ Եթե 2009 թվականի Թուրքիան, ի վերջո, նախապայմաններ առաջ քաշեց՝ չգնալով Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման, ապա կարելի է պատկերացնել, թե ներկայում ինչ դիրքորոշում կարող է որդեգրել։ Այժմ թուրքական նախապայմանները ոչ միայն չեն փոխվել, այլև բոլորովին այլ ծավալներ են ստացել։ Էրդողանի կառավարությունը փորձում է իր նախապայմաններն ու պահանջներն առաջ մղել արդեն նաև Ադրբեջանի միջոցով։Դրա համար էլ թուրքական կողմից հայտարարություններ են հնչում, որ եթե Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, ապա դրանից հետո ավտոմատ կկարգավորվեն նաև հայթուրքական հարաբերությունները։ Երբեմն էլ նույնիսկ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջների հետևում թուրքական ականջներն են։ Ուստի, պատահական չէ, որ թուրքական հանրային տիրույթում ու լրատվամիջոցներում բուռն քննարկումներ են ծավալվում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ։ Ու, ընդհանուր առմամբ, կարևոր է հասկանալ, թե Թուրքիայի ներքին լսարանում ինչպիսի կարծիք է գեներացվում, և ինչ է խոսվում Հայաստանի հետ հարաբերությունների մասով՝ հատկապես այն դեպքում, երբ մեր հանրությունը հիմնականում անտեղյակ է այսպիսի նրբություններից, որոնք էական դերակատարություն կարող են ստանձնել։

«Alpha News»-ի նախաձեռնած «Իրական Թուրքիա» հաղորդաշարն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել Թուրքիայում ձևավորված տրամադրություններին մեր հանրությանը հաղորդակից դարձնելու համար։ Եվ եթե նաև մեր գործընկերների շնորհիվ հետևում ենք թուրքական լրատվամիջոցներում իշխանական ու փորձագիտական շրջանակների կողմից հնչող հայտարարություններին, ապա տեսնում ենք, որ Թուրքիան շատ մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի հարցում։ Չգիտես ինչու, այնքան էլ ուշադրության չարժանացավ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից արված այն հայտարարությունը, թե վերջին օրերին «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա։Չնայած թուրքական պաշտոնյաները խոսում են այն մասին, թե միջանցքը կարող է անցնել նաև Իրանի տարածքով, բայց դրա հետ մեկտեղ մեդիա տիրույթում հրապարակային կերպով հաշվարկվում է Իրանի դիմադրության հարցը՝ հատկապես այն համատեքստում, որ Իսրայելը հայտարարել է, թե հարվածներ է հասցնելու Իրանին։ Այսինքն, երբ Իսրայելի ու Իրանի միջև խոշոր բախում տեղի ունենա, ապա դժվար թե Իրանի դիմադրությունը նույնը մնա, երբ Իրանի հոգևոր առաջնորդը և մյուս կարևոր պաշտոնյաները հայտարարում են, թե իրենց համար անընդունելի է ճանաչված սահմանների փոփոխությունը։ Պատահական չէ, որ թուրքական հեռուստաալիքներում ծավալվող քննարկումներում արդեն իսկ խոսվում է «Զանգեզուրի օպերացիայի» մասին, որով էլ բացվելու է միջանցքը։Ու ամենահետաքրքրականն այն է, որ նախատեսվող այդ օպերացիան համեմատվում է 2019 թվականին թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի ինքնիշխան տարածք ներխուժման հետ։ Այդ օպերացիան կոչվում էր «Խաղաղության աղբյուր» գործողություն, որի միջոցով Թուրքիան պլանավորում էր ստեղծել 20 կմ լայնություն ունեցող, այսպես կոչվող, արաբական բուֆերային տարածք և Թուրքիայից այդտեղ տեղափոխել ավելի քան 2 միլիոն սիրիացի փախստականներին, որոնք գտնվում էին Թուրքիայում։ Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է արտաքին տարբեր թեմաների միջոցով շեղել հանրության ուշադրությունը լիրայի արժեզրկումից, երկրի բարդացող տնտեսական վիճակից։ Դրա համար էլ շրջանառության մեջ են դրվում այնպիսի տեղեկություններ, թե Իսրայելը Թուրքիայի տարածք ներխուժելու պլաններ ունի։Իսկ ինչ վերաբերում է թուրքական հասարակության շրջանում հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքին, ապա տարբեր գործոններով պայմանավորված՝ բացասական տրամադրությունները պահպանվում են, և այն կարծիքն է ձևավորվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ավելի շատ Հայաստանին է պետք, քան Թուրքիային։ Ու հետաքրքրական է, որ իրենց համար բացասական երանգներ ունեցող երևույթների դեպքում թուրքերն անմիջապես պիտակավորում են հայերին, հայկական հետք են փորձում գտնել, իսկ Հայոց ցեղասպանության մասին խոսելն ուղղակի տաբու է իշխանությունների համար։ Դրա համար էլ օրերս Թուրքիայում գործող ռադիոկայանի հեռարձակումը կասեցվել է՝ եթերում հնչած «Հայոց ցեղասպանություն» բառերի համար։ Բայց երբ խոսքը տարբեր ոլորտներում հայերի կարևոր ներդրման մասին է, անմիջապես նրանց «թուրքացնում» են։ Օրինակ՝ վերջերս Նոբել յան մրցանակի արժանացավ ստամբուլահայ Տարոն Աճեմօղլուն, բայց Թուրքիայում նա ներկայացվեց որպես «հայտնի թուրք տնտեսագետ»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին