Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կազմել է ՔՊ խմբակցությունը, սակայն միաժամանակ ներկայացրել է դիտողություններ եւ առաջարկներ:


Ինչի մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանը իր ՔՊ խմբակցության հեղինակած նախագծի մասին գրել է, որ «նախագծերն ունեն լրացուցիչ հիմնավորման կարիք` առավել մանրամասն բացահայտելով ոլորտի ընթացիկ իրավիճակը եւ տվյալ ոլորտում ներկայում առկա խնդիրները (http://parliament.am/draft_docs8/Draftarajark/Kh-1111-gov_arajark.pdf):.


Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ նախագծի 1-ին հոդվածում պարզ չէ, թե «Հանձնաժողովի նախագահի որոշումը արդյոք ենթակա է անհապաղ կատարման, թե ոչ, ինչպես նաեւ արդյոք դրա բողոքարկումը կասեցնելու է որոշման գործողությունը կամ կատարումը»։.


Վարչապետն առաջարկում է օրենքի 27-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով.«2.1. Սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի։


Սույն մասով սահմանված նախապատվության իրավունքի իրացման նպատակով լիցենզիա ունեցող անձը ծանուցում է Կառավարությանը համապատասխան գործարք իրականացնելու մտադրության մասին: Կառավարությունը կարող է օգտվել իր նախապատվության իրավունքից նշված ծանուցումը ստանալուց հետո եռամսյա ժամկետում՝ լիցենզիա ունեցող անձին ծանուցելով այդ մասին: Նախապատվության իրավունքը իրացնելու կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ։2.2. Սույն հոդվածի 2.1-րդ մասում նշված նախապատվության իրավունքի իրականացման դեպքում գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման արժեքը չի կարող գերազանցել դրանց շուկայական արժեքը, որը որոշվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ:


Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը, եթե տարբեր գնահատման հաշվետվություններով սահմանված արժեքների տարբերությունը չի գերազանցում 10 տոկոսը:


Մեկից ավելի գնահատման հաշվետվությունների արժեքների տարբերությունը 10 տոկոսից ավելին լինելու դեպքում հիմք է ընդունվում 10 տոկոսի չափով տարբերությունը, եւ գնահատման արժեքը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով»:.


Նիկոլ Փաշինյանը նաեւ առաջարկում է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 101-րդ եւ 109-րդ հոդվածներով սահմանված կարգավորումները՝ ըստ որոնց ընկերության մասնակիցները կամ բաժնետերերը՝ իրենց բաժնեմասերին կամ բաժնետոմսերին համամասնորեն, ունեն նախապատվության իրավունք համապատասխան բաժնեմասերի կամ բաժնետոմսերի ձեռքբերման հարցում (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված որոշ դեպքերի), գտնում ենք, որ «Էներգետիկայի մասին» օրենքի նախագծով Կառավարությանը տրվող նախապատվության իրավունքի մասով բացառություն պետք է նախատեսել»։.


Փաշինյանը նաեւ գրում է. «52.1-րդ նոր հոդվածի 1-ին մասում օգտագործվող ձեւակերպումը՝ ըստ որի «Հանձնաժողովի նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում», ենթակա է վերանայման, քանի որ այն առնվազն լեզվաբառային եւ իրավական տեսանկյունից ձեւակերպված է անորոշ կերպով։


Քանի որ վարույթը հարուցվում է որոշմամբ, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է նույն որոշմամբ կրկին «վերահաստատվել» վարույթի հարուցումը։ Այս տրամաբանությամբ ձեւակերպումն անհրաժեշտ է հստակեցնել կամ կառուցել փուլային ձեւով՝ նախ արձանագրելով վարույթի հարուցման փաստը, ապա՝ դրա հիման վրա կանխարգելիչ միջոցառումների կիրառման հնարավորությունը։


Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:. Ըստ Փաշինյանի՝ միաժամանակ նույն նախագծի 3-րդ հոդվածով լրացվող 52.1-ին հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք իրավաբանական անձը եւս կարող է լինել ժամանակավոր կառավարիչ, եթե այո, ապա անհրաժեշտ է վերանայել բարձրագույն կրթության պահանջի վերաբերյալ կարգավորումը։.


Նույն նախագծով կարգավորված չէ նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգ է գործելու կանխարգելիչ միջոցառումների կիրառման ժամանակ լիցենզավորված անձի դեմ սնանկության դիմում ներկայացնելու դեպքում։. Նույն նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքից» բառով։.


Միաժամանակ հայտնում ենք, որ նշված նախագծերում առկա կարգավորումների նախատեսմանը զուգահեռ, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում՝ համապատասխան կարգավորումներ նախատեսելով իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխման «ժամանակավոր կառավարչի նշանակման» դեպքում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում համապատասխան գրառում կատարելու վերաբերյալ։.


Հարկ է նաեւ նշել, որ նախագծի որոշ կարգավորումներում առկա են տեխնիկական անհամապատասխանություններ կամ բացեր, որոնք նույնպես անհրաժեշտ է շտկել:Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի:Վերջում Փաշինյանը եզրակացության է հանգում.1) «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1 ենթակետով, համաձայն որի սույն հոդվածի 1-2-րդ մասերում նշված գործարք իրականացնելու մտադրության դեպքում Կառավարությունը գործարքի առարկա գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի ձեռքբերման նախապատվության իրավունք ունի:Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ նախապատվության իրավունքի իրացման դեպքում ՀՀ պետական բյուջեի համար կառաջանան լրացուցիչ ծախսեր, որոնց չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:2) կարգավորել էներգետիկայի ոլորտի լիցենզավորված անձանց գործունեության առանձնահատուկ ռիսկայնության դեպքում Կառավարության լիազոր մարմնի կողմից հաղորդում տալու, լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումների, սպառողների շահերի պաշտպանության երաշխիքների հետ կապված հարաբերություններ,3) սահմանել, որ սպառողների շահերի պաշտպանության նպատակով կարող են կիրառվել կանխարգելիչ միջոցառումներ, եւ այդ միջոցառումներից մեկն է նշանակել լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարիչ, որի գործունեության դիմաց վարձատրությունը իրականացվում է լիցենզավորված անձի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված չափով:Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել նաեւ ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցերը այսօր կամ վաղը պետք է քննարկվեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո նոր պետք է կազմակերպվի օրինագծի քվեարկությունը նաեւ երկրորդ ընթերցման ռեժիմով»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին
«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան
Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են
ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին
Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը
Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել
Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին
Այս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին
Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը
Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազում
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագիրը
Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել
ԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը Եվրոպայում
Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար