Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, ձեր մեղքն է՝ հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ․ Հայր Ասողիկ

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գալիս են Տիրոջ առջև ծնրադրելու և աղոթք անելու՝ գոհացում տալու հոգևոր պահանջմունքներին և խորհելու ու ամրացնելու ազգային հոգևոր ինքնությունը, հավատքը, հույսը և առատացնելու սերն առ Աստված, ազգակիցն ու Հայրենիքը:Ահա՛, այսպես է վարվել դարեր շարունակ հայ մարդը՝ մաքառելով և հարատևելով, երբեք չմոլորվելով իր պատմական առաքելությունից:

Եվ միայն որոշ ավազակներ են, որ անցյալում բորենիների պես ներխուժել են ՍՐԲԱՎԱՅՐ՝ Մայր Տաճարի խաչը խորտակելու, սրբությունները պղծելու, Տիրոջ Օծյալի վրա սուր բարձրացնելու… Եվ այդ բոլոր հարձակումներն իրականացնողներն ստացել են իրենց արժանի պատիժը՝ աստվածային ահեղ վրեժը հենց ա՛յս աշխարհում:Եվ, հիմա, լուրեր են հասնում մեզ, որ այս ժամին վայելում ենք Մայր Աթոռի՝ մեր սրբազնասուրբ վանքի աղոթաբույր խաղաղությունն ու զորությունը՝ որպես վանաբնակ միաբաններ ողջ անձով խորհելով ու ապրելով հայ ազգի ու Հայրենիքի կյանքով ու ճակատագրով, լուրեր ենք ստանում, որ ի հայտ են եկել անաստված ու անհոգի ավազակներ, որոնք հանդգնելու են հարձակվել Սուրբ Էջմիածնի վրա: Իրա՞վ:

Մի՞թե այդքան համարձակություն ունեք, այդքան լրբություն ունեք:Ձեր ստոր քաղաքական խաղերը չփորձեք «խաղալ» ՍՐԲԱՎԱՅՐՈՒՄ, արդեն բավական է, որ դուք բոլորդ՝ համագումար քաղաքական ուժերդ Հայաստան երկիրը դարձրիք արյան ու սուգի հովիտ՝ մտածված ստանձնելով այս խեղկատակության դերերը:Մի՛ հանդգնեք պայքար բորբոքել Սբ Եկեղեցու և պետության միջև՝ կողքից ձեռքեր շփելով ու հրճվելով:

Սբ Եկեղեցին և ուխտապահ հայ հոգևորականը երբեք չե՛ն խոնարհվում անցողիկի առջև և միշտ առաջնորդվում են համազգային ու պետական շահերով՝ վեր կանգնելով անհատականից ու խմբայինից:Այն ինչ այսօր, այս պահին կատարվում է մեր Երկրում՝ ձեր մեղքն է, հայ քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, նախկին ու ներկայիս պետական դեմքեր: Ավելին ասելու ժամանակը չէ հիմա. դեռ պատասխան եք տալու ձեր Աստծո առջև:

Ուշքի՛ եկեք, վանեցե՛ք ձեր մտքի, սրտի և հոգու խավարը, սիրեցե՛ք ձեր ժողովրդին և Հայրենիքը և միաբանությամբ ու արժանապատվությամբ լծվեցեք Հայրենիքի շինության սուրբ գործին:Հիշեցե՛ք, որ անցյալում մեր ողբերգությունների պատճառը թագավորի ու իշխանի վախկոտությունը, միմյանց հանդեպ ատելությունն ու անմիաբանությունն էր. մի՛ կրկնեք այդ նվաստացուցիչ պատմական սխալները»:

Լրահոս

Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու
Իրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրից
Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում
Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը
0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
Յուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքը
Փաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-Շահնազարյան
«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդում
TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետ
Առնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասին
Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Թանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված
Փաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը Երևանին
Թրամփը ճնշում է Եվրոպային․ Պուտինի հետ գործարք, Իրանի դեմ նոր հարվածնե՞ր
Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո
ՀՀ-ն մի քանի երկրից կախվածությունը փոխարինում է շատ երկրներից կախվածությամբ․ Փաշինյան
Թրամփի պարը, դրոշի սկանդալը, աղետներ ու անսպասելի պահեր․ աշխարհի ուշագրավ կադրերը

Լրացուցիչ նորություններ

...

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենան

Աստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիր (տեսանյութ)

Փաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ)

Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա

Կոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը

Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրա (տեսանյութ)

Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը

Կրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատոր

Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում

Փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 16

Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու

Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը

Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը

Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը