Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ճանապարհ՝ դեպի Երկնքի Արքայություն․ Երկրորդ Ծաղկազարդ


Երկրորդ Ծաղկազարդն է՝ հրեշտակների ցնծության օրը: Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տոնին հաջորդող չորրորդ օրը՝ կիրակի, հիշատակում է Տիրոջ մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ, երբ հրեշտակներն ընդառաջ եկան՝ Տիրոջը փառաբանելու և երկրպագելու:

Օրը մեզ հիշեցնում է Քրիստոսի Համբարձումն ու հույս պարգևում՝ երկնքում երանությամբ ապրելու, նշում է Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարուքյանը։ Հոգևորականի խոսքով՝ յուրաքանչյուրիս համար ճանապարհ է բացվել դեպի Երկնքի Արքայություն։

«Մեզ համար բաց են դեպի Երկինք տանող դռները։ Եկեղեցու հայրերը մի համեմատություն են անում՝ ներկայացնելով Տիրոջ մուտքը Երուսաղեմ՝ ավանակին նստած։ Մարդկային տկար բնությունը՝ մեղքերով, սատանայի միջոցով բանտարկվել էր։ Տիրոջ ողորմությամբ մարդկային բնությունը ազատագրվեց, մաքրագործվեց, ներկայացավ Երկնավոր Հորը։ Երկնքի Արքայությունը ժառանգելու համար՝ պետք է խոնարհաբար՝ ավանակի նման, սիրո բեռը տանել, չարչարվել, որպեսզի արժանանանք մասնակցելու հավիտենական ճաշկերույթին»,- հավելում է հոգևորականը։

Մեկնաբանելով օրվա խորհուրդը, հոգևորականը հիշեցնում է` Հավատո Հանգանակից տողեր. «Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս»։ Ինչպես ասվել է` Տերը գալու է նույն մարմնով և Հոր փառքով՝ դատելու ողջերին և մահացածներին: Յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք այդ օրվան՝ դիմավորելու Տիրոջը։

Ըստ ավանդության․․․

Երկրորդ Ծաղկազարդը տոնում է միայն Հայ Առաքելական Եկեղեցին, քանի որ տոնի հիմքում մեր Եկեղեցու սրբազան ավանդությունից մի դրվագ է։

«Ավանդության համաձայն, երբ մեր հավատքի հայր Գրիգոր Լուսավորիչը բանտարկված էր Խոր Վիրապում, Աստծո ողորմությամբ նրան ամեն օր այցելում էր Տիրոջ հրեշտակներից մեկը։ Համբարձման չորրորդ օրը, այսինքն՝ Երկրորդ Ծաղկազարդի կիրակի օրը, հրեշտակը չի այցելում Լուսավորչին: Հաջորդ օրը, երբ նորից է հայտնվում երկնային հրեշտակը, Լուսավորիչը հարցնում է նրան բացակայության պատճառը և տեղեկանում, որ այդ օրը երկնային քահանայապետությունը տոնում էր Հիսուսի երկինք համբառնալը և նույն օրը չորրորդ դասակարգության տոնն էր»,- նշում է քահանան։

Ըստ ավանդության` Քրիստոս համբարձվելու ժամանակ անցավ հրեշտակաց 9 դասերով՝ ամեն դասում մեկ օր հանգստանալով։

«Ո՞վ է փառքի այս Թագավորը.

Իր զորությամբ հզոր Տերը,

Պատերազմի մեջ հզոր Տերը։

Իշխաննե՛ր, վե՛ր բարձրացրեք հավիտենական դռները.

Թող բացվեն դարպասները,

Եվ ներս մտնի փառքի Թագավորը» (Սաղմոս 23:8-9):

Հրեշտակների այս երկխոսությունը Աստվածաշնչի Սաղմոսաց գրքից է: Նշված է, որ երբ Տերն անցնում էր հրեշտակների դասերի միջով, նրանք զարմացած հարցնում էին, թե ով է այս հզոր թագավորը, իսկ Քրիստոսին ուղեկցող ստորին դասի հրեշտակները բացատրում էին: Ինչպես երկրային Երուսաղեմում բնակիչները դիմավորեցին Փրկչին, այդպես էլ երկնային Երուսաղեմում, հրեշտակները դիմավորում էին Աստծուն: Յուրաքանչյուր դաս ցնծությամբ և ուրախությամբ ընդառաջ էր ելնում Տիրոջը։ Աստծո Որդին չորրորդ օրը հանգստացել է չորրորդ դասում, այդ պատճառով հրեշտակը չի այցելել Լուսավորչին։

Ինչպես հարությունից հետո Քրիստոս մնաց օդում քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից հետո ինը օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:

Լրահոս

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել