Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ


100 տարին լրացած կենսաթոշակառուներին դրամական միանվագ վճար կտրամադրվի։ Նման նախագիծ է ներկայացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34‑րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 53.1-րդ կետով.
«53.1. Կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ին ինքնաշխատ եղանակով նրան նշանակվում է 1,000,000 դրամի չափով միանվագ գումար (այսուհետ՝ միանվագ գումար) և նշանակման օրվանից նա ձեռք է բերում միանվագ գումար ստանալու իրավունք։ Միանվագ գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակն վճարելու համար սահմանված կարգով։ Եթե միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ կենսաթոշակառուն կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով, ապա միանվագ գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու եղանակը փոխելու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու) համար դիմելու օրվան հաջորդող ամսվա վճարման ցուցակներով։»։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39-րդ կետով.

«39. Նպաստ ստանալու իրավունք ունեցող նպաստառուի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ին ինքնաշխատ եղանակով նրան նշանակվում է 1,000,000 դրամի չափով միանվագ գումար (այսուհետ՝ միանվագ գումար) և նշանակման օրվանից նա ձեռք է բերում միանվագ գումար ստանալու իրավունք։ Միաննվագ գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ նպաստը անկանխիկ եղանակով վճարելու համար սահմանված կարգով։ Եթե միանվագ գումար ստանալու իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ նպաստառուն նպաստը ստանում է կանխիկ եղանակով, ապա միանվագ գումարը վճարվում է նպաստ վճարելու եղանակը փոխելու (նպաստն անկանխիկ եղանակով վճարելու) համար դիմելու օրվան հաջորդող ամսվա վճարման ցուցակներով։»։

Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 100 տարին լրացած, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող նպաստառուին 1,000,000 դրամի չափով միանվագ գումարը վճարվում է կենսաթոշակի կամ նպաստի՝ առաջիկա վճարման ցուցակներով, եթե 100 տարին լրացած անձը կենսաթոշակը կամ նպաստը ստանում է անկանխիկ եղանակով։ Եթե սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա օրվա դրությամբ կենսաթոշակառուն կամ նպաստառուն կենսաթոշակը կամ նպաստը ստանում է կանխիկ եղանակով, ապա միանվագ գումարը վճարվում է կենսաթոշակ կամ նպաստ վճարման եղանակը փոխելու (կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու) համար դիմելու օրվան հաջորդող ամսվա վճարման ցուցակներով։

Սույն որոշման դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակառուին կամ նպաստառուին, որպես Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Երևանի հասցեով հաշվառում ունեցող 100 տարին լրացած անձ, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Երևանի քաղաքապետարանը նշանակել է 1,000,000 դրամ աջակցություն։

Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Երևանի հաշվառում ունեցող 100 տարին լրացած և 1,000,000 դրամ աջակցություն ստացած անձանց տվյալների (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) տրամադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝

սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ,
ապահովել 100 տարին լրանալու դեպքում կենսաթոշակառուին կամ նպաստառուին ինքնաշխատ եղանակով միանվագ գումար նշանակելն ապահովող ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ ապահովել կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով վճարման ծառայությունն ապահովելու համար անհրաժեշտ՝ բանկային հաշվի պայմանագրի ստորագրումը, բանկային քարտի տրամադրումը, տարեկան մեկ անգամ ՀՀ-ում լինելու մասին ստորագրված հայտարարության ստացումը կենսաթոշակառուի բնակության վայրում։

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մայիսի 30-ին։

Լրահոս

Բըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունը
Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան
Զելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ
Եկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի
Իշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ Աբրահամյան
Վթարների կանխարգելման համար պետք է խստացնել հսկողությունն ու փոխել վարորդների վարքագիծը. Սարգսյան
Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարին
ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ
ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրը
Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունից
Ընտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Բռնությունը յուրաքանչյուր հաստատության համար առանձին օրենքո՞վ պետք է կարգավորել. Ղազարյան
Ղահրամանյան․ Պետք է չշտապել օրենսդրական փոփոխությունների հարցում
Այո, Աննա Հակոբյանի արշավի շրջանակում է մշակվել ընտանեկան բռնության մասին նոր օրենքը. ՆԳ նախարար
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում
Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան
Հայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ջուր չի լինելու. Հասցեներ

ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն

Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ

Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից

5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին

Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը COP17-ի շրջանակում կժամանի Հայաստան

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 800 բեռնատար է կուտակվել

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին

ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել

Ադրբեջանցի հովիվը հատել է ՀՀ սահմանը․ որտե՞ղ է նա այս պահին

Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմին

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ

Ամպերից վեր. Պլեխանովի անվան համալսարանի դրոշը՝ Արագածի գագաթին

Չի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե Արամյան

Մեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել