Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ես ներողություն եմ խնդրում ձեզանից, ոչ մի խոսքի մի՛ հավատացեք․ Աննա Հակոբյան


Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ներողություն խնդրել։


Նա, մասնավորապես, գրել է․


«Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին.


Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ,


Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր պայծառ ու ուրախ մանկության վրա ստվեր գցելու համար։


Ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել։ Այս խոսակցությունը հանգամանքների բերումով ընթանում է «մարտեր առանց կանոնների» ժանրով։ Բայց դուք մի’ հավատացեք ոչ մի բանի։ Լուրջ մի’ վերաբերվեք ոչ մի բառի։ Մի’ լսեք, մի’ դիտեք, մի’ քննարկեք։ Դա ձեր գործը չէ։


Իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրի հայրիկը ու մայրիկը ամենալավն են։ Նրանք ձեզ անսահման սիրում են։ Նրանք ապրում են ձեզ համար, պայքարում են ձեզ համար, ամեն ինչ անում են ձեզ լավ ներկա եւ լավ ապագա նվիրելու համար։ Բոլորիդ հայրիկների ու մայրիկների համար դուք ամենակարեւորն եք, ամենաթանկը, ամենասիրելին։


Եւ, նորից եմ ասում, չհավատա’ք լսած ոչ մի խոսքի։ Բոլորի հայրիկներն ամենալավն են, բոլորի մայրիկներն ամենալավն են։ Մենք՝ մեծերս, պարզապես մի քիչ անառողջ, կեղծիքներով պարուրված միջավայր ենք ժառանգել, եւ ոչ ոք մեղավոր չէ դրա համար։ Բայց մենք ձեր հանդեպ մեծ մեղք գործած կլինենք, եթե նույնը ժառանգենք ձեզ։


Մենք պարտավոր ենք վեր հանել խորը պահած բոլոր ծանր եւ բարդ հարցերը, խոսել դրանց մասին, լուծել դրանք։ Մենք պարտավիր ենք մաքրել մեր միջավայրը եւ ձեզ թողնել ոչ միայն բարեկեցիկ պետություն, այլեւ առողջ եւ բարեկիրթ միջավայր։


Եւ ոչինչ, որ մենք՝ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք։ Մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք։ Մի էլ լսեք՝ գիրք կարդացեք, մուլտեր ու ֆիլմեր դիտեք, բակում իրար հետ պահմտոցի, ֆուտբոլ ու այլ խաղեր խաղացեք։ Շա՜տ սովորեք, լա՜վ սովորեք։ Շա՜տ կարդացեք։ Գիտելիքի մեջ է երջանկությունը։ Գիտելիքի մեջ են բոլոր գաղտնիքներն ու հաղթանկները։


Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը եւ կրկին՝ ներողություն»։

Լրահոս

Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը.Իսագուլյան
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
«Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը.Իսագուլյան
Առանց քաղաքական ուժերի համախմբման կունենանք նույն խայտառակ խորհրդարանը. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Ոնց ասեմ՝ 18+ չստացվի. Իրանք ինձ ռադ չեն կարա անեն ԱԺ-ից. Ասլանյան (տեսանյութ)
Վարդենիսում դանակահարված 3 զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց․ MakaryanNews
Խազերի մրցակցությունից խուսափելով չես զարգացնի արվեստդ. Արաքսյա Մուշեղյան (տեսանյութ)
9 ամիս այստեղ ուրիշ բան եմ տեսել, վստահ եմ` ժամանակները կփոխվեն, պատասխանատվությունն էլ կփոխվի (տեսանյութ)
Քողարկված թուրքական կառավարման են հանձնում հայկական երկաթուղիները․ Արմեն Մանվելյան (տեսանյութ)
TOP 20. Աշխարհը բռնկվել է․ Իրան-Իսրայել պատերազմ, հարվածներ ՌԴ-ում ու գլոբալ քաոս (տեսանյութ)
ԱՄՆ–Իրան․նոր պատերազմի վտանգն աճում է. Պաշտոնյաներ են ձերբակալվել (տեսանյութ)
Ասուլիս. «Գրքային դիվանագիտության արդյունավետությունը միջպետական հարաբերություններում»
Քաղաքացիները դժգոհում են՝ ապահովագրությամբ հիվանդանոցներում տեղ չկա․ ինչ պետք է անեն․ հարց նախարարին
Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան
Անգկոր Վատ․ կորած կայսրության տաճարը
Ինչ արեց, կուլ տվեցինք, ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ․ զոհվածի հայր
Ցավոք չհաջողվեց փրկել մեկ տարեկան երեխայի կյանքը, բժիշկները արեցին ամեն ինչ. նախարար
Մեծ պատերազմը մոտենո՞ւմ է․ աշխարհը լարվում է․ 3, թե՞ 4 մլն․ արցախցիներին տրվող գումարի չափը փոխվում է

Լրացուցիչ նորություններ

...

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան

Իրանը զգուշացնում է Ադրբեջանին՝ երկրից դուրս բերել «սիոնիստներին». իրանագետ

Փաստորեն, երկու մեծ ավիակիրները չեն բավականացնում Իրանի դեմ և առաջացել է երրորդի կարիքը. քաղաքագետ

Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան

Գագիկ Հարությունյանի վերջին գրառումը (լուսանկար)

«Մեռնում եմ, չեմ կարում». Գոռ Հարությունյանի հուզիչ խոսքերը եղբոր մահվան մասին