ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ստամբուլում «3+3» հարթակի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զարախորավն։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի արտգործնախարարների երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում։
Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես կմասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։