Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկատել եք հաստատ, որ վերջին շրջանում ավելի ու ավելի ջղագրգիռ ու նյարդային են դարձել քպականները: Նրանց հասկանալ կարելի է՝ հստակ գիտակցում են, որ իրենց ու հատկապես իրենց շեֆի վարկանիշը հայտնվել է շրիշակից էլ ներքև, ու առաջիկա ընտրություններում առանց կեղծիքների, նույնիսկ վարչական ռեսուրսով վերարտադրվելու որևէ շանս չունեն: Առավելագույնը մի ընդդիմադիր խմբակցություն ունենալն է:

Դե, դժվար է համակերպվել նման վիճակի հետ՝ առավել ևս, երբ հիշում են իրենց մեծ մասի կարգավիճակը, սոցիալական վիճակը մինչ 2018 թ. իշխանափոխությունը:Բայց առավել զավեշտալի է, որ այս նյարդայնության ֆոնին նրանք պարբերաբար փորձում են կռիվ ու քաշքշուկ հրահրել Ազգային ժողովում: Ինչո՞ւ է զավեշտալի: Որովհետև այդ «աքլորացող» քպականների մեծ մասին նախկինում փողոցում մեկը պատահաբար «փըխկ» աներ, սարսափով կփախչեին ու առնվազն «շաքար» կստանային:

Հիմա վախենալ-չվախենալուց են խոսում, հիմա իշխանության դիրքերից, իրավապահների թիկունքում քաջամարտիկի, «կրուտոյի» տեղ են դրել իրենց: Եվ անընդհատ դիմում են սադրանքների ու խուլիգանության: Դե, եթե ՔՊ ղեկավարը, որը համատեղության կարգով նաև կառավարության ղեկավարն է, իրեն թույլ է տալիս այնպիսի պահվածք, ինչպես նախորդ նիստերին, եթե թաղապետը մարդ է ծեծում թաղապետարանում ու անպատիժ է մնում, եթե քպականը լրագրող է վիրավորում ու անպատիժ է մնում, եթե տարբեր այլ սանձարձակություններ են անում ու անպատիժ են մնում, զուգահեռ իրավապահ համակարգը դարձրել են քաղաքական գործիք, հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորներն էլ պիտի «ոգևորվեն»:

Կրկնենք՝ առավել ևս, երբ աչքների առաջ գալիս է մինչ 2018 թվականի իրենց վիճակը: Էլ առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել են մեր երկրի հետ:Երեկ էլ քպականները վիրավորվել էին (որքան էլ զարմանալի թվա) ընդդիմության, մասնավորաբար Լևոն Քոչարյանի որակումներից, որոնք առանձնապես նորություն չէին, եթե հաշվի առնենք, թե ինչպես է ամենօրյա ռեժիմով գնահատում մեր հասարակությունը այս իշխանությունների արածը:

Միայն թե անհասկանալի մնաց՝ կոնկրետ ինչից էին վիրավորվել՝ շեֆին «բան ասելո՞ւց», «անհայրենիք» բառի՞ց, թե՞ «դավաճան» բառից: Ի դեպ, անհայրենիք բառը պետք չէ շփոթել հայրենազուրկ բառի հետ, որովհետև հաճախ հենց անհայրենիքների պատճառով են մարդիկ հայրենազուրկ դառնում:Հա, պակաս զավեշտական չեն քպականների ճղճղան հոխորտանքներն ու աղմուկը ընդդիմության հասցեին, նույն այն քպականների, որոնք, իրենց շեֆի գլխավորությամբ, ռիսկ չունեն թշնամական երկրի ղեկավարին պատասխանելու, թշնամական երկրի հակահայկականության քարոզին արձագանքելու, էլ չենք խոսում Արցախի անունը տալու մասին:

Դե, ինչպես ժամանակին փողոցում «փըխկ» անելու դեպքում: Իշխանությունն այդպիսի բան է՝ հա՛մ գրպանները լցնում է, հա՛մ սանձարձակ դարձնում, հա՛մ էլ ձևական «քաջություն» տալիս: Միայն մի հանգամանք կա այստեղ. աշխարհի ոչ մի երկրում ոչ մի իշխանություն հավերժ չի եղել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ևս չի կարող հավերժ լինել, ավելին՝ այդ իշխանության վերջնագծին ենք հասել:Երևի վատ չէր լինի՝ հենց այդ «ապագայի» մասին մտածել...

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին