Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի վերջին Երևանում տեղի ունեցան Արցախի Հանրապետությունից բռնագաղթված մեր հայրենակիցների բողոքի ցույցերը, որոնց նպատակն էր ՀՀ կառավարության առջև բարձրաձայնել մի շարք պահանջներ։ Ցուցարարները կառավարությունից պահանջել են ապահովել արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքը, հասնել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց բախվել են հայ փախստականներն, ու պահանջել են կառավարությունից ստիպել Ադրբեջանին պահպանել հայկական մշակութային ժառանգությունը կորսված տարածքներում։

Թեմային անդրադառնալով և կառավարության իր աղբյուրին հղում տալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ չէին արցախցիների անսպասելի բողոքի ակցիաներին. «ՀՀ վարչապետը շտապ խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են հնարավոր քայլերը՝ արցախցի փախստականների դժգոհությունը մեղմելու համար։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ այդ հարցի լուծումը պետք է սկսել ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության իրավական և փաստացի փակման գործընթացից, քանի որ այն անմիջական սպառնալիք է ներկայացնում պետության գոյությանը։ Ներկաներն աջակցել են Փաշինյանի առաջարկին, ինչպես նաև կիսվել են իրենց մտքերով այդ խնդրի շուրջ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկաները զարմացած էին, քանի որ այդ հարցի քննարկմանն ակտիվ մասնակցում էր նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նմանատիպ խորհրդակցությունների ընթացքում նա հիմնականում լռում է և համաձայնում է մեծամասնության կարծիքի հետ։Սակայն այդ հանդիպմանը ՆԳ նախարարն առաջարկել է իր ծրագիրը՝ երկրում իրավիճակի կայունացման հետ կապված։ Սարգսյանը նշել է, որ Արցախի ներկայացուցչության փակումը պետք է իրականացնել աստիճանաբար։

Առաջին հերթին պետք է ԶԼՄ-ների միջոցով հասնել լայն լուսաբանմանն այն գործընթացի, թե իբր կառավարությունը հետաքրքրված է փախստականների սոցիալական խնդիրների լուծմամբ։Նախատեսվում է օգտագործել նաև ցուցարարների այն առաջնորդներին, որոնք առաջ են շարժվում ոչ թե քաղաքական հետաքրքրություններով, այլ բացառապես սոցիալական։ Նախարարը պնդել է, որ այդ կերպ հնարավոր կլինի լիցքաթափել ներքաղաքական լարվածությունն ու նախընտրական շրջանում իշխող ուժի կողմը գրավել ընտրողներին։

Դրան զուգահեռ՝ նրա ղեկավարած նախարարությունը շարունակելու է առգրավել ներկայացուցչության բալանսում և պաշտոնական փաստաթղթերում առկա ավտոմեքենաները։ Այսպիսով, ՀՀ-ում վերանալու է Արցախի Հանրապետության մասին իրավական որևէ հիշատակում։ Դա թույլ կտա դատարանին՝ այդ կառույցի հետագա գործունեությունը ՀՀ տարածքում ճանաչել անօրինական և սկսել քաղաքականապես «առավել ակտիվ» գործիչների դեմ քրեական հետապնդումները։Արփինե Սարգսյանը հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ իրավիճակի կտրուկ լարման և խաղաղ ցույցերը հեղափոխական անվերահսկելի շարժումների վերածվելու պարագայում ՆԳՆ ստորաբաժանումները կկարողանան ճնշել հնարավոր ապստամբությունը։ Նա տեղեկություններ է ներկայացրել ցույցերը ուժով ցրելու համար նախատեսված նոր տեխնիկական միջոցների գնման մասին, այդ թվում՝ հատուկ բարիկադների, ձերբակալվածների համար նախատեսված ֆուրգոնների, ոստիկանական դրոնների, ձայնային նռնակների, ռետինե մահակների վերաբերյալ։

Սարգսյանը հավելել է, որ ոստիկանական գվարդիայի ձևավորման գործընթացը մտնում է ավարտական փուլ։ Նրա խոսքով, ՆԳՆ-ն պատրաստվում է ուժային մեթոդներ կիրառել Արցախի Հանրապետության ներկայացուցչության անդամների, ցուցարարների և նրանց աջակցող քաղաքացիների նկատմամբ, եթե նրանք դիմադրություն ցույց տան ոստիկանությանը։ Լսելով նախարարի զեկույցը՝ Փաշինյանը պաշտպանել է նրա առաջարկությունը և հրահանգել է կյանքի կոչել այդ միջոցառումները՝ հատուկ շեշտելով, որ ամեն ինչ պետք է անել իշխանափոխություն թույլ չտալու համար»։

Այսպիսով, ըստ ալիքի հեղինակնեևրի, նախարար Սարգսյանի առաջ քաշած ծրագիրը պոպուլիզմի հերթական դրսևորումն է՝առկա ներքին խնդիրների ֆոնին. «Առաջարկելով բռնագաղթվածների ուշադրությունը շեղել տեղեկատվական աղմուկով՝ ՆԳ նախարարը կրկնօրինակում է Փաշինյանի հռետորաբանությունը։

Ճգնաժամի բուն պատճառները լուծելու փոխարեն, ստեղծվում է ծխածածկույթ իրական գործողությունների շուրջ, որոնց նպատակը չհիմնավորված ռեպրեսիաների, քաղաքական բռնաճնշումների կիրառումն է՝ ի շահ իշխող էլիտաների։ Կարևոր է նշել, որ ՆԳ նախարարի գործողություններն իրենց մեջ կարող են ունենալ նաև այլ պատճառ։

Բռնագաղթվածների խնդիրների արագ լուծումն՝ ի շահ կառավարության, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, կարող է դառնալ Արփինե Սարգսյանի «այցեքարտը» և թույլ կտա նրան աչքի ընկնել վարչապետի մոտ՝ այլ պաշտոնյաների ֆոնին։ Այդ սցենարը լուրջ խթան կհանդիսանա նախարարի ամբիցիաների բավարարման համար»։Ի հավելում՝ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակչության շրջանում ՆԳՆ-ն, ի տարբերություն այլ ինստիտուտների, վայելում է բարձր աջակցություն, Սարգսյանը կարող է ապագայում իրական մրցակից դառնալ քաղաքական վերնախավին։ 

Լրահոս

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին